OLA վարկային դիմումն ունի պարզագույն ինթերֆեյս և պահանջում է նվազագույն քայլեր այն լրացնելու համար: Փաստորեն, հաճախորդը պարտավոր է լրացնել անձնական տվյալներ ընդամենը մի քանի պարտադիր դաշտերում: Դեռ ավելին, այն առաջարկում է պարտադիր փաստաթղթերը կցելու յուրահատուկ համակարգ: Օգտատերը կարող է համապատասխան ֆայլերը պարզապես տեղադրել վերբեռնելու համար նախատեսված դաշտում՝ համապատասխան ֆորմատով՝ jpg, png կամ bmp: Ի դեպ անհրաժեշտ փաստաթղթերն են անձնագիրը և սոցիալական քարտը կամ նույնականացման քարտը: Իսկ մոբայլ տարբերակում դիմումը լրացնողներին առաջարկվում է փաստաթղթերը կցելու էլ ավելի հարմարավետ տարբերակ: Վերբերնելու դաշտին հպվելուց հետո, այն ավտոմատ կերպով միանում է օգտատիրոջ մոբայլ սարքի տեսախցիկին՝ թույլ տալով լուսանկարել համապատասխան փաստաթուղթը և միանգամից կցել դիմումին: Ինչպես նաև համակարգն առաջարկում է վարկային հաշվիչ: Օգտատերը, համապատասխան գումարի չափը և մարման ժամկետը նշելուց հետո, կարող է տեսնել փաստացի հասանելի գումարը և Ամսական մարումների չափը: Ծանոթացեք առցանց դիմումի բոլոր առանձնահատկություններին այստեղ: |