ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել». Իվետա Տոնոյանը հերքում է
15:34, 19.06.2018
3298 | 0


Թերթերից մեկում այսօր հարցազրույց էր տպագրվել «Ալյանս» կուսակցության նախկին վարչության անդամ Ռոբերտ Մանուկյանի հետ: Այս հարցազրույցի առնչությամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանել է. «Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է ներկայացրել ինչպես կուսակցությունում տիրող տրամադրությունների, այնպես էլ իբր թե Տիգրան Ուրիխանյանի կողմից իրականացված մտացածին ֆինանսական չարաշահումների մասին: Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Տիգրան Ուրիխանյանի հետ կապված որևէ խնդիր, որևէ մակարդակում չկա: Նա մեր քաղաքական թիմի հիմնական անդամներից մեկն է, մեր գործընկերը: Խորհուրդ եմ տալիս «Ալյանս» -ի նախկին անդամներին խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել»:


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Վարդան Քոչարյան
դեպի վեր