ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Չինական Նոր տարին» միջոցառում Նոր Նորք վարչական շրջանում
12:39, 22.06.2018
3494 | 0
23.02.2018թ.
Հայ-չինական բարեկամությունը երկարամյա պատմություն ունի, և այդ բարեկամության ամրացման, հայ երեխաներին չինական մշակույթը ճանաչելի դարձնելու հերթական քայլերից էր նաև Նոր Նորք վարչական շրջանում Գ. Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը, որը ներկայացնում էր, թե ինչպես է նշվում Նոր տարին մեր բարեկամ երկրում: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլուն, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Չինական պարերի, երաժշտական գեղեցիկ կատարումների, ինչպես նաև աշակերտների կողմից մատուցված համակողմանի տեղեկատվությամբ ներկայացվեցին բարեկամ ժողովրդի ավանդույթներն ու սովորույթները: Ողջույնի խոսքում հյուրերը բարձր գնահատեցին նմանօրինակ միջոցառումների անհրաժեշտությունը՝ երկու երկրների բարեկամությունն էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու տեսանկյունից:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր