ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Չքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 14֊ամյակ
00:13, 25.06.2018
5569 | 0

Այսօր Ապարանի տարածաշրջանի Չքնաղ գյուղում մեծ շուքով նշվեց գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 14֊ ամյակը։
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, այս տարի ևս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղ էր բերվել Սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքը՝ ի խոնարհում և ի երկրպագություն հավատավոր հայորդիների։
Տոնի առիթով Սուրբ Ստեփանոս եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց ՝Հայր Արեն վարդապետ Շահինյանը։
Սուրբ Պատարագին ներկա էին նաև Արագածոտնի թեմակալ առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայորդաց տների տեսուչ՝ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը։
Հայաստանի տարբեր վայրերից՝ Սուրբ մասունքից օրհնություն առնելու մեծագույն հավատով, այսօր Չքնաղ էին եկել բազմաթիվ ուխտավորներ:
Սուրբ մասունքը եկեղեցում մնաց մինչև երեկոյան ժամերգության ավարտը։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նաիրա Դավթյան
19:23, 19.06.2018
4221 | 0
12:09, 26.04.2018
5508 | 0
դեպի վեր