ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Երևանյան ամառ 2018». մեկնարկել է «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը
15:23, 25.06.2018
2995 | 0

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում մեկնարկել է «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Այս տարի այն անցկացվում է «Ֆրեսկոյի մարդասիրական ուղերձներն աշխարհին» խորագրի ներքո:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
«Ֆրեսկո» փառատոնն իրականացվում է «Ծիածան» հասարակական կազմակերպության և «Ֆորմիկա Փրոդաքշն» ընկերության համատեղ նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի և Արարատյան հայրապետական թեմի գործընկերությամբ։
Այս տարի մասնակցության հազարից ավելի հայտերից ընտրվել է 28 ֆիլմ՝ 13 երկրից, որոնք կպայքարեն 7 անվանակարգերում՝ «Լավագույն ուղերձ՝ հավատ», «Լավագույն ուղերձ՝ հույս», «Լավագույն ուղերձ՝ սեր», «Լավագույն ուղերձ՝ խաղաղություն», «Լավագույն ուղերձ՝ քաջություն», «Լավագույն ուղերձ՝ մարդասիրություն», «Լավագույն ուղերձ՝ հայրենասիրություն»:
Հատկանշական է, որ փառատոնի շրջանակում Կարապի լճի հարակից տարածքում, զուգահեռ դահլիճներում, կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր:
Նշենք, որ «Ֆրեսկո» 5-րդ միջազգային փառատոնն անցկացվելու է մինչև հուլիսի 1-ը:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր