ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Երևանյան ամառ 2018». «YereFUN» ընտանեկան մարզամշակութային 2-րդ փառատոնը՝ Թումանյանի այգում
13:25, 26.06.2018
2589 | 0

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Թումանյանի այգու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից հատվածում կազմակերպվել է ընտանեկան մարզամշակութային «YereFUN» փառատոնը: Այն արդեն 2-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ:

Փառատոնն առանձնանում է իր ընտանեկան ուղղվածությամբ: Մրցույթները կազմակերպվել են հետևյալ ձևաչափերով՝ մրցելույթներ ամբողջ ընտանիքի, առանձին՝ ծնողների և առանձին՝ երեխաների համար: Ընտանիքները առաջնայնության համար պայքարել են քվեստներում, մարզական, ջրային խաղերում, էստաֆետներում և այլ մրցաձևերում:
«YereFUN» փառատոնի լավագույն մասնակիցներն արժանացել են նվեր-մրցանակների:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր