ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում». կլոր սեղան-քննարկում՝ զբոսաշրջության խթանման և զարգացման վերաբերյալ
11:07, 28.06.2018
2703 | 0

Հունիսի 26-28-ը մայրաքաղաքում անցկացվող «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Երևան-Սանկտ Պետերբուրգ. Քաղաքային զբոսաշրջության զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկում: Հանդիպմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Սանկտ Պետերբուրգի տուրիզմի զարգացման կոմիտեի «Քաղաքային զբոսաշրջային տեղեկատվական բյուրոյի» կազմակերպչական բաժնի պետ Յուլիա Սախարովան, տուրիստական ընկերությունների, հյուրանոցների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Երևան 2800» հոբելյանական միջոցառումների զբոսաշրջային բաղադրիչ ներառող ծրագրերը, քննարկվել Երևանի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային ներուժի ընդլայնման, սոցիալական գովազդների փոխանակման, բժշկական զբոսաշրջության զարգացման և այլ համատեղ ծրագրերի մշակման հնարավորությունները:
Ներկայացնելով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Գևորգ Օրբելյանն ընդգծել է Երևանում «Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոն» -ի բացման կարևորությունը քաղաքային զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելու տեսակետից և առաջարկել է գործընկեր քաղաքների համագործակցության շրջանակում առաջիկայում նախատեսել նոր նախագծեր և փորձի փոխանակման ծրագրեր:
Սանկտ Պետերբուրգից ժամանած պատվիրակության անդամներն էլ նշել են, որ Երևանը դիտարկում են որպես զբոսաշրջության նախընտրելի ուղղություն և կարևորում փոխադարձ համագործակցությունը:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր