ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Երևանյան ամառ 2018». «Երևանյան բարդ» հեղինակ-կատարողների երեկոն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում
14:13, 02.07.2018
3410 | 0

Մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կայացել է բազմաթիվ երևանցիների կողմից ամենասիրված և սպասված միջոցառումներից մեկը՝ «Երևանյան բարդ» հեղինակ-կատարողների երեկոն: Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով այն անցկացվում է 5-րդ անգամ և արդեն դարձել է ավանդական:

Երեկոյի ընթացքում, «բարդ» ժանրի լավագույն ավանդույթներին համապատասխան, իրենց «երաժշտական պատմությունները» պատմեցին Վահան Արծրունին, Վախթանգ Հարությունյանը, Արմեն Ադամյանը, Կարեն Մամիկոնյանը, Արևիկ Կարապետյանը և այլ հեղինակ-կատարողներ:
Բացօթյա համերգը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովել էր բարձր տրամադրություն և երևանյան յուրահատուկ մթնոլորտ: Այստեղ հավաքվել էին ինչպես հեղինակային երգի մոլի երկրպագուները, այնպես էլ բազմաթիվ անցորդներ, ովքեր չէին կարողացել անտարբեր մնալ գերող երաժշտության նկատմամբ:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր