ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Դիլիջանի քաղաքապետը դեպի զոհասեղանն է հրում իր տեղակալին
12:25, 06.07.2018
7373 | 2

Կարծես, թե լուրերը հաստատվում են և Արմեն Սանթրոսյան անունով ՇԱՐՔԱՅԻՆ ջեբկիրը որոշել է իր փոխարեն՝ դատաստանի օրվան ընդառաջ, դեպի զոհասեղանն ուղեկցել իր տեղակալին՝ Արմեն Մակարյանին:

Ժողովուրդը, կարծես մեկը մյուսի հետ պայմանավորված սկսել են մի երգ երգել այն մասին, որ Արմեն Սանթրոսյանը ոչ այդքան համարձակություն և ոչ էլ այդքան խելք ունի նման ձևով պաշտոնավարելու համար: Նրա գործողությունների ուղղորդողը իր տեղակալն է:

Որևէ մեկնաբանություն չեմ անի Արմեն Մակարյանին ուղղված, քանի որ ապացույցներ դեռ չկան, փոխարենը կան ապացույցներ, որ քաղաքապետի երկրպագուներն ու պաշտպաններն են Մակարյանի հասցեին լուրեր տարածողներն ու լարվածություն ստեղծողները: Եվ ի վերջո, եթե նույնիսկ այդ խոսակցությունները ճշմարտություն են պարունակում, ապա ուր մնաց տղամարդկությունն ու արժանապատվությունը: 13 տարի անպարկեշտ հայհոյանքների ու շարքային քաղաքացիների չարամաղթությունները ըմբոշխնելով պաշտոնավարելուց հետո, հնարավոր չէ՞ արդյոք անաղմուկ հեռանալ: Հարցին հակառակ կողմից նայելուց սակայն, պարզ է դառնում պարզունակ մի իրականություն՝ ավարը պահպանելու գերնպատակը:

Բոլոր պարագաներում տեղակալը նույնպես հանցակից է, քանի որ տարիներ շարունակ սատարել է «տաղանդավոր» հարկայինի աշխատակցի հմտությունների ոչ նպատակային կիրառումը:

Հեղինակ` arsine
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
arsine
17:48, 26.10.2021
1601 | 0
դեպի վեր