ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Լույս Է տեսել Ալեքսանդր Ա․ Ջուղայեցի և Գևորգ վրդ․ Մխլայիմ գիրքը
19:17, 16.07.2018
6597 | 0

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրամանավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մեկենասությամբ` Ջորջ և Արփիկ Շահբազյանների ի հիշատակ իրենց սիրելի ծնողներ` Հովակիմ և Սառա Շահբազյանների, լույս է տեսել ԱԼԵՔՍԱՆԴՐ Ա ՋՈՒՂԱՅԵՑԻ «Գիրք Ատենական», ԳԵՎՈՐԳ ՎՐԴ․ ՄԽԼԱՅԻՄ «Ճշմարիտ նշանակութիւն կաթուղիկէութեան», «Վկայութիւնք հայրապետաց յաղագս միոյ բնութեան Քրիստոսի», «Յաղագս պահոց» գիրքը:
Գրքի խմբագիրը՝ Տ. Շահե ծ.վրդ. Անանյանն է: Գիրքը հրատարակության է պատրաստել Տ․ Հեթում քահանա Թարվերդյանը։
Սույն հրատարակության նպատակն է ընթերցողին ծանոթացնել հայ աստվածաբանական մտքի երկու խոշոր ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց հոգևոր գործունեության ամբողջ ընթացքում պայքարել են՝ հանուն հայ եկեղեցու դավանանքի անաղարտության։
Հայ եկեղեցու այս երկու նվիրյալ զավակները իրենց ամբողջ կյանքի ընթացքում միշտ փորձել են պաշտպանել հայ եկեղեցու դավանանքը՝ հատկապես քաղկեդոնական մոլորյալ խմորից։ Ջանացել են ցույց տալ, որ հայ եկեղեցու դավանանքը երբևէ չի խեղաթյուրվել, այլ միշտ հավատարիմ է մնացել տիեզերական երեք ժողովների դավանական որոշումներին և սկզբունքներին։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6123 | 0
դեպի վեր