ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Անի Ալեքյանի բաց նամակը ՀՀ Առողջապահության նախարար Ա. Թորոսյանին
17:21, 19.07.2018
4843 | 0

Հարգելի պարոն նախարար,

Առողջապահությունը գերակա ոլորտ է, և որպես ՀՀ առողջապահության նախարար՝ Դուք պատասխանատու եք մեզնից յուրաքանչյուրի առողջության համար:
Ձեր ուղերձում գրված է, որ Դուք Ձեր հերթին ամեն ինչ կանեք՝ շահելու ժողովրդի վստահությունը, կապահովեք բուժօգնության մատչելիությունն ու արդյունավետությունը: Միաժամանակ, հասկանում ենք, որ Ձեր պարտքն է բժիշկների արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը, քանի որ այս համակարգի հաջողությունը պայմանավորված է հենց նրանց աշխատանքով:
Դժբախտաբար, այսօր առողջապահության ոլորտը, մեղմ ասած, նման է "Ով շուտ՝ նա կուշտ" ասվածին։ Ի°նչ վստահությամբ մենք պետք է դիմենք բժշկի օգնությանը, երբ բժիշկը նման է հասարակ մի թալանչու (ներողություն եմ խնդրում բոլոր ազնիվ ու արդարամիտ բժիշկներից) ։ Չկա որոշակիություն, չկան բուժօգնության համար նախատեսված մինիմալ գնացուցակ… Սակայն, ինչ խոսք, կա մի սկզբունք, որը հենց իրենք՝ բժիշկներն են առաջ քաշել՝ ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ ԱՅՍՕՐ ԿԱՐԵԼԻ Է "ՔԵՐԵԼ" ՀԻՎԱՆԴԻՑ!!!
Կոնսուլտացիայի հարցերից՝ Որտեղ ես աշխատում? Որտեղ ես ապրում? Վճարունակ ես? Դե ինչ, կվճարես X գումար ու կսկսենք բուժվել… Որտեղ է համապատասխան փաստաթղթաբանությունը? Նայելով հիվանդի դեմքին՝ որոշվում է բուժօգնության ԳԻՆԸ։
Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս համապատասխան ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ունեցող բժիշկների անունները նշել, պարզապես հորդորում եմ Ձեզ վերանայել բժիշկների ինստիտուտը և կարգի բերել առողջապահության ոլորտը։ Այսպիսի տեսարաններն ուղակի աններելի են:
Հարգանքով՜ Անի Ալեքյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սուսա Լալայան
15:51, 19.06.2022
1652 | 0
դեպի վեր