ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Եվս մեկ վտանգ, որ անտեսել չի կարելի
14:00, 26.07.2018
5709 | 0

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմականորեն դարեր շարունակ իր վրա է վերցրել պետության գործառույթներն ու դերակատարությունը։ ՈՒշադիր եղեք, ինչ է անում հայկական ցանկացած համայնք սփյուռքում. այո, համախմբվում է իր եկեղեցու շուրջ, հաճախ նաև քննադատելով իր հոգևոր հովվին ու դժգոհելով նրանից։ Նույնիսկ այն հայերը, ովքեր հեռու են մնում հայկական բոլոր միջոցառումներից ու դպրոցներից, գալիս են եկեղեցի։ Մարդիկ գիտեմ, ովքեր հայերեն մի բառ չհասկանալով հայկական եկեղեցու պատարագներին են մասնակցում ու այդ ձևով պահպանում իրենց ազգային ինքնությունը։ Այս հիմնասյունն է հարված ստանում հիմա։

Եթե Հայ եկեղեցու դեմ ուղղված այս գործողությունները Հայաստանի Հանրապետության կողմից իրավական գնահատական չտանան, այլևս Հայաստանն իբրև պետություն ոչ մի իրավունք չի ունենա ձայն բարձրացնել աշխարհով մեկ ցրված հայկական եկեղեցիներից ու հայ հոգևորականներից որևէ մեկի նկատմամբ հնարավոր ոտնձգությունը դատապարտելու համար, ավելին՝ օրինակ կարող է դառնալ այլոց համար։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր