ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Իրենց համար նպատակին հասնելու համար արդարացված են բոլոր միջոցները
00:27, 29.07.2018
4497 | 0

Տպավորություն ունեմ, որ նախաձեռնության մեջ ներքաշվածներն անվերջ զրպարտություններով, անհեթեթ մեղադրանքներով հոգևորականներին պախարակելով ցանկանում են Հայ առաքելական եկեղեցուն ներքաշել դատական գործընթացների մեջ ու շարունակական թամաշա սարքել ՝ հեռահար նպատակը թիրախավորելով։ Դե ասում է չէ՞ ռեկտորի պաշտոնակատար Կարենը. «Սուտը, եթե շատ լկտի է լինում և դու այն շատ ասում ես, սկսում ես արդեն ճշմարտության տակ հրամցնել» ։

Ու հենց այս մտայնությամբ էլ տարածքում են «լկտի ստերը» . այն աստիճանի, որ իրենց իսկ հրապարակած տեսաշարում պարզ երևում է կաթողիկոսի մեքենան շրջապատված, իրենք էլ շեշտում են՝ «ճանապարհները փակված են, Հայրապետը չի կարող գնալ», մինչդեռ Գևորգ Յազըչյանն ասում է՝ «կաթողիկոսին ոչ մեկը չի պահում, ճանապարհը բաց է, նա կարող է հանգիստ գնալ» ։

Պատահական չէ նաև, որ «Նոյյան տապան» լրատվականում՝ տխրահռչակ մամուլի ասուլիսում մեկ ու կես ժամ, երեք անձ, լրագրողի անհասկանալի պահվածքի պայմաններում, Գարեգին Երկրորդի հասցեին տարաբնույթ մեղադրականներ շարադրելուց հետո, հայտարարեցին՝ «փաստեր ունենք, ապացույց չունենք» ։ Զավեշտ է։ Ուղղակի զավեշտ։ Կարևորը, հնարավորինս լկտի լինի սուտը։ Այստեղից էլ՝ սուրբ Գեղարդի պատմությունը։

Պատահական չէ, որ սոցցանցերում հրապարակում են «հաղորդումներ հանցագործության մասին», հենվելով այսինչ օրենքի, այնինչ հոդվածի, այնինչ կետի վրա … Չգիտեմ, այդ հաղորդումներն ի վերջո պատկան մարմիններին հասնում են, թե՝ ոչ։ Ես իրավագետ չեմ, օրենքների ու հոդվածների համարները չգիտեմ, բայց Հայաստանի դատական մարմինները երկու հանցագործություն հաստատ քննության պիտի առնեն. Վեհափառ Հայրահետը հուլիսի 14ին Գնդեվանքում առևանգված էր, նրա տեղաշարժի իրավունքը՝ սահմանափակված։ Եվ երկրորդ՝ «ուր էլ գնաս, մենք քո ստվերն ենք դառնալու», «սպասիր մեզ, ֆիզիկապես գալու ենք» արտահայտությունները, կարծեմ, իրավաբանական լեզվով ասած հետապնդում ու սպառնալիք են նշանակում։

Մեզ համար անպատվաբեր է, երբ հոգևոր դասն է հայտարարում, որ իրենք պատրաստ են պաշտպանել Հայրապետին։ Հարվածում են առաջնորդին, հարվածում են ողջ եկեղեցուն ու հոտին։ Սա այնպիսի ակներև ճշտամարություն է, որ պետք է շատ ուզենալ՝ չտեսնելու համար։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր