ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Հայաստանում շատ ակտիվ աշխատող «Կյանքի խոսք»ն աղանդ է
13:06, 26.07.2018
7022 | 0

Հայաստանում շատ ակտիվ աշխատող «Կյանքի խոսք» ն աղանդ է, որի ղեկավարներն ու անդամները պնդում են, որ իրենք աղաjդ չեն, այլ բողոքական եկեղեցի, փորձելով համոզել ու շփոթություն մտցել, որպեսզի մարդիկ ենթագիտակցաբար համեմատեն այն հայ ավետարանչական եկեղեցու հետ։

Իրողությունն այն է, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խմբի անդամներն իրենց դուրս են դրել Հայ եկեղեցուց։ Դա իրենց իրավունքն է, անշուշտ։ Մեր իրավունքն էլ նրանց ասելն է, որ իրենք այլևս իրավունք չունեն խոսել մեր անունից, անարգել մեր հավատը, անպարկեշտ արտահայտվել մեր եկեղեցու, մեր եկեղեցու կանոնների, մեր հոգևոր դասի ու առկա խնդիրների մասին։ Ըստ որում, ասել պետք է ոչ թե հոդվածների, ոչ թե կուսակցությունների հայտարարությունների, այլ պետության մակարդակով։ Ինչո՞ւ։ Քանի որ համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Ազգային ինքնությունը պահպանող կառույցը՝ մնալով պետությունից անջատ, պետք է պետության հովանու տակ լինի։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր