ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Զրույց
10:07, 18.08.2018
4771 | 0
-Մեկն այս աշխարհում կարգ է սահմանել։
-Նա է լլկվածին այդպես այպանել։
-Նրա մասին են ասում թվաբան։
-Բաշխումն էլ կարգ է, անուն թվական։
-Դե շարունակիր անընդմեջ շարքը,
Մեկից հետո չորս, այնուհետ ինը։
-Տաղանդի մեջ է արծաթի հարգը,
Բայց տասնվեց է ասվածի գինը։
-Աղորիքի մեջ քանի հատիկ կա։
-Թե որ ծեծած են, փոշի են, ասա։
-Կինը հանում է շապիկներն իր խաս;
-Թրծված կավից են թե կարաս, թե թաս։
-Դեմ ու դարձ կանե՞ս կնոջ հմայքին,
Երբ հպանցիկ ես նրան տեսնելու։
-Միթե ակնդիր այդ նույն հրաշքին
Այլ պատմություն եմ այստեղ հինելու։
-Քո սրտնեղության ակունքը որն է,
Եթե ամոթը երեսդ է բռնել,
Կամ անցած պահը, կամ հացն ես օրհնել,
Այն տտիպ համից էլ ոնց ես արբել։
-Թե քայլամոլոր պիտի զվռնեմ,
Կրկնապատկվելով ինքս ինձ վրա,
Տարտամ գույներում ում էլ վրձնեմ
Փոթոթի համը ներկին էլ կտա։
-Է, որ հերսոտած ժաժ-մաժ ես գալիս,
Այսօր ես ժայթքել, թե մինչև մայիս,
Փոխանցական է այս անտեր կյանքը
Եվ ավերակ է խոնարհված վանքը։
-Բեր, քարը քարին հիմա չդնեմ,
Փոքրիկ անցքով է ավազը թափվում,
Որ ամեն հատիկ այդպես չբռնեմ,
Մեկն ինձ խաբում է, ուրիշը՝ խաբվում։
-Ժամանակները անբռնելի են
Եվ տարածվում է ողջը շարունակ։
-Տիրոջ գործերն էլ անքննելի են,
Ամեն շառավիղ շիվ է բարունակ,
Որտեղից ելանք, այնտեղ էլ հասանք,
Այս բախտախաղը բեր ու չխաղանք։
-Ամեն բան կարծես գրված էր վաղուց,
Մեջլիս է մտել մի դեղնակտուց։
-Վիրավորանքի էլ խակը որն է,
Մեկը՝ շոշափող, այլ մեկը կորն է։
-Հենց ներկայանա առիթ մի պատեհ,
Քո մասին հաստատ Տիրոջը կասեմ։
-Քանի ցորենից որոմը զատեն,
Թող ինձ մոռանան, որ երբեք չատեն։
-Բարի հաջողում, կամ բարի գիշեր։
Խնդակցությունդ չարը չկիսեր․․․
-Դու էլ լավ մնա, որ աղջամուղջին
Իմ երկաչքանին չթվա խուրջին։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
884 | 0
13:52, 29.01.2022
1705 | 0
10:11, 21.01.2022
1558 | 0
դեպի վեր