ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ՀԵՐՈՍԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ ԴՊՐՈՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
20:12, 21.08.2018
6025 | 0
Չգիտեմ ով է նկարել, բայց որ շատ է հաջողվել, խոսքեր չկա ասելու, փառք հերոսին, ապրի նկարողը, որ մեր հերոսի նկարը հավերժացրել է Հրազդանի թիվ 10 դպրոցի պատին, որ դպրոցի սաները, ամեն առավոտ հերոսի ոգով մտնեն դասարան, իրենց հետ տանեն մի ամբողջ աշխարհ հայրենիքի սիրով տոգորված, որ մի օր նրա սիրուն իր կյանքը զոհեց տանկիստ Վահե Զաքարյան:

ՎԱՀԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Վ ահեն զինվորն էր հայրենիքի,
Ա րցախը պաշտպանելը պարտքն էր զինվորի,
Հ այրենիքի սիրուն տվեց իր կյանքն ու ժպիտ,
Ե րազները կիսատ, բռնեց ուղին փառքի։

Զ ինվորն էր Հայոց բանակի՝ Վահեն,
Ա պրեց կյանքի ընդամենը 20 գարուն,
Ք սանմեկ չհասած, զոհվեց մարտում,
Ա վաղ կյանքը հայրենիքին տվեց նվեր,
Ր ոպե ընդամենը ու հավերժ անմահություն,
Յ ուրահատուկ ժպիտը դարձավ մի նկար,
Ա չքերը փակ են, էլ չեն ժպտում զինվորի,
Ն կարից է հիմա ժպտում, դպրոցի ճանապարհի։

Սուրեն Վուրգի Ոսկանյան
՛23 հունիս 2016թ․
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սուրեն Վուրգի Ոսկանյան
19:14, 18.05.2019
5087 | 0
20:31, 24.04.2019
5999 | 0
14:49, 28.08.2018
4927 | 0
12:23, 22.08.2018
9042 | 0
դեպի վեր