ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ՍԱՐԱՀԱՐԹՑԻ ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐԸ
17:58, 24.08.2018
5650 | 0

Սուրեն Խաչիկի Փիլոսյան
Ծնվել է 19․03․1995 Սարահարթ Սպիտակ
Զոհվել է 20․01․2015 Հադրութ Արցախ
Կենսագրություն
Սուրեն Փիլոսյանը ծնվել է Մարտի 19-ին 1995թ, Լոռվա մարզի Սպիտակ համայնքի Սարահարթ գյուղում, Խաչիկ Փիլոսյանի ընտանիքում, ունի մեկ քույր, երեխաներից ավագն է, տան միակ տղա զավակը։
2001 թ հաճախել է Սարհարթի միջնակարգ դպրոցը, ավարտել 2012 թվականին
2013թ հունիսի 19-ին զորակոչվել է Սպիտակի Զ/Կ -ից զորակոչվել է ծառայության
Ծառայել Հադրութի զորամասում
Սուրենը շատ էր սիրում Ավտոմեքենաներ, քանդում հավաքում էր, վերանորոգում էր, միշտ ձգտում էր հասնել իր նպատակներին։ Միաժամանակ մեծ սեր ուներ ընտանի կենդանիների նկատմամբ, հոգատար էր, պահում ու կերակրում էր նրանց։
Սուրենը բնավորությամբ հանգիստ, հավասարակշռված, խելացի ու համեստ անձնավորություն էր, բոլորի կողմից շատ հարգված ու գնահատված երիտասարդ, դեպքի օրը մարտական զինծառայող ընկերները ափսոսանքով ասել էին, որ երանի ճանաչած չլինեին Սուրենին ։

2015թ հունվարի 19ից 20-ը թշնամին ցուցաբերում է ակտիվություն, տարբեր տրամաչափի զին տեխնիկաներից ռմբակոծության ենթարկում, գրանցվում է դիվերսիոն ներթափանցման 9 փորձեր, որը մեր հերոս տղերքի շնորհիվ կանխվում է, սակայն նրանցից մեկը ճակատագրական է լինում Սուրենի համար ․․․
2015թ հունվարի 20-ին զոհվում է հերոս՝ Սուրեն Փիլոսյանը

Պարգևատրումներ

Հետմահու
Արցախի Հանրապետության «Արիության» մեդալով։
ԵԿՄ կողմից Երկրապահ հուշամեդալով
2016թ․հունվարի 28-ին Հայոց բանակի ստեղծման 24-րդ տարելիցի կապակցությամբ՝ ՀՀ «Արիության» մեդալով.
Շնորհակալագիր զորամասի կողմից

Կենդանության օրոք ծառայության ժամանակ պարգևատրվել է՝ «ՔԱՋԱՐԻ ՄԱՐՏԻԿ» մեդալով

Հայրենի գյուղում կառուցվել է մատուռ ի հիշատակ Սուրեն Փիլոսյանի

Տեղադրվել է խաչքար

Դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվել է Սուրեն Փիլոյանի անունով

Հերոսը ասում էր՝
«Որ ես անպայման ծառայելու եմ, էլ ինչ տղա որ չծառայի, հենց հետ գամ սաղ լավ է լինելու» Սուրեն Փիլոսյան

Կենսագրությունը ու լսանկարները տրամադրեց հերոսի քույրը
Լուսանկարների ձևավորումը՝ Սուրեն Վուրգի Ոսկանյանի կողմից
Կենսագրությունը հավաքեց՝ Սուրեն Վուրգի Ոսկանյանը

Հերոս՝ Սուրեն Փիլոսյանի մասին տեսանյութերը

https://www.youtube.com/watch?v=8S3BH8udyvo

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սուրեն Վուրգի Ոսկանյան
19:14, 18.05.2019
5087 | 0
20:31, 24.04.2019
5999 | 0
14:49, 28.08.2018
4927 | 0
12:23, 22.08.2018
9042 | 0
դեպի վեր