ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
ՈՎ ՈՎ Է
23:47, 26.08.2018
5135 | 0

Հայաստանում մի շարք կեղծարարներ հանդես են գալիս ապազգային և հակաեկեղեցական մի անհասկանալի նախաձեռնությամբ: Իրենցից դեռ բան չներկայացրած, նախաձեռնության ղեկավարները ընտրել են իրենց չնախաձեռնության մամուլի չխոսնակին: Ոչ լրագրող ունեն, ոչ մամուլ, բայց չխոսնակ ունեն: Ու ոչ ավել ոչ պակաս այդ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ-ը արտակ ալավերդյանն է:

Ինչո՞ւ բազմաֆունկցիոնալ (իհարկե բառիս ամենալայն բացասական իմաստով), այն պատճառով, որ եթե իր ինքնագնահատականը լսեք՝ ես երեք մասնագիտություն ունեմ, կկարծեք թե գործ ունենք Հյուգոյի, ****եի (իր համար ......) և այլ հանրագիտակ երևույթի հետ:
Ժողովուրդ ջան, եթե ուշադիր հետևեք այս ԱՄԵՆԻՆՉԱԳԻՏԱԿ ինքնասիրահարվածի «կենսագործունեությանը», կհասկանաք, որ սա դեմագոգ է և ինչ էլ գիտի մակերեսային է և զարմանում եմ, որ այս տգետին դասախոսական կարևոր առաքելություն են վստահել:
Ահա՝ 2000-2005թթ. սովորել է Երևանի ֆինանսաբանկային և բորսայական համալսարանի ֆինանսներ և վարկ ֆակուլտետում և ստացել է մագիստրոսի աստիճան:
2002-2007թթ. սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում և ստացել է մագիստրոսի աստիճան:
2008-2011թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ դասական բաժնում և ստացել է բակալավրի աստիճան:
2008թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ուշադրություն. իրարից կլիոմետրերով հեռու մասնագիտություններ, այն էլ մագիստրոս կամ բակալավր: Իսկ վերջինը, որ նա տնտեսական գիտությունների թեկնածու է, ցնցող է: Այ ողորմելի, թե՛ քո շրջապատը և թե՛ բոլորը քաջ գիտեն, որ դու նույնիսկ երկու տող գրելու կարողություն չունես: Այդ դեպքում հարց է մնում, իսկ ով է գրել այս տխմարի թեկնածուականը: Միանգամից կպատասխանեք՝ փողով գրել է տվել: Անհնար է: Այս գծուծը, որ իր ուսանողական տարիներին և այսօր էլ երբեք ձեռքը գրպանի չի տարել, անհնար է, որ տասնյակ հազարներ տար և թեկնածուական գրել տար: Իսկ այդ դեպքում ով է գրել: Կհասկանաք, եթե ուշադրություն դարձնեք հայրանունին: Ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը: Բանն այնն է, որ այս օդում-ջրում-ցամաքում ԱՄԵՆԱԳՆԱՑԻ հայրը տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր, մանկավարժ Յուրի Դավթի Ալավերդյանն է, որը հանդիսացել է նաև Երևանի ֆինանսաբանկային և բորսայական համալսարանի հիմնադիրն ու ռեկտորը:
Ամեն բան պարզ է. ПАПА РЕШАЕТ А ВАСЯ СДАЕТ:
Այ կեղծավոր փողոցում կեղծիքից ու ազնվությունից ես խոսում, մի հատ ինքդ քեզ նայիր ու քո անցած ճանապարհը, իհարկե, եթե այն անցել ես ինքնուրույն և քեզ չեն հրել առաջ: Նույնիսկ քո նեղ ընկերական շրջապատում են խոսում քո տգիտության մասին, դասախոսական կազմը, ուսանողները և ուշադիր եղիր շուտով նաև ողջ հասարակությունը կխոսի այդ մասին:
Հատուկ նշում եմ, քո մասին բացահայտումները շարունակվելու են, որոնք լինելու են անձնական-սեռական, քաղաքական և այլն: Թող կողքիդ կանգնողներն ու հետևիցդ եկեղները իմանան թե ՈՎ ՈՎ Է, եթե իհարկե նմանը նմանին չի գտել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
5136 | 0
դեպի վեր