ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ԱՊՐԱԾ, ՉԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐ
18:14, 29.08.2018
15032 | 0

Հայը միշտ էլ եղել է հալածված ու ցավծեծ, միշտ էլ նրա դեմ դավեր է նյութվել օտար ազգի կողմից, բայց նա միշտ վեր է հառնել փյունիկյան թռչնի նման:

Հայի տեսակն է այդպիսին, հայի մա՛յրն է հերոսածին, հայի հա՛յրն է առյուծ դաստիարաակող:

Այդպես եղել է դարեր ի վեր, այդպես կա այսօր և այդպես էլ կլինի էլի դարեր ի վեր:

Ու այս ազգը հայ է հենց իր հերոսների շնորհիվ, որոնք եղե՛լ են, ապրե՛լ, շնչե՛լ, արարե՛լ, իսկ սյսօր չկան… Չկան, որ մե՛նք լինենք… Ցավոք գրված և չգրված օրենք է դա:

Ւսկ հայը գիտի իր հերոսին հարգել, մեծարել ու տեղ տալ:

Յուրաքանչյուր ժամանակաշրջանն ունի իր հերոսները, որ պիտի նրանց արժանացնել ուշադրության:

Այո՛, համամիտ եմ, որ չկան հնօրյա, մերօրյա և նորօրյա հերոսներ, քանզի հերոսը մնում է հերո՛ս, լինի նախնադարյան ժամանակաշրջանում, միջին դարում կամ մեր օրերում:

Քանզի, եթե՜ գանք հնուց և ի սկզբանե՝ ապա շատ պարզ կտեսնենք, որ եթե մեր պապերն ու հայրերը մեզ չպշտպանեին՝ մենք այսօր կամ չէինք լինի, կամ լավագույն դեպքում, կլինեինք թուրք, մուսուլման:

Իսկ հայ մնալու պատիվը դա մեր հայրերինն ու պապերինն է:

Որոնց առաջ ես խոնարհվում եմ:

Ամեն ժամանակաշրջանում պիտի տեղ տալ այդ ժամանակի հերոսներին, հատկապես, երբ դեռ վերքը թարմ է:

Այսօր անցիր ողջ Հայաստանի տարածքով՝ որտեղ կա ապրիլյան քառօրյա պատերազմի գեթ մեկ անմահ հերոս՝ այդտեղ կա խաչքար, հուշաղբյուր կամ մի հուշակոթող: Դա չի նշանակում, որ մենք մոռանում և անտեսում ենք մեր պապերին ու նրանց կերթած հաղթանկները: Պարզապես այսօր տակավին թարմ է մեր վերքը և ուզում ենք ինչ-որ չափով մեր ցավը սպիացնել կամ մեղմել մեր անմահ հերոսների հիշտակին քարե կոթողներ կառուցելով:

Այո՛, դրանով ցավոք հետ չեն գա մեր անմահ հերոսները: Բայց դա, փոքրիշատե, սփոփանք է որդեկորույս ծնողի համար:

Իսկ ի՞նչ է թվում՝ մեր պապերի թափած արյան և կերթած հաղթանակների դիմաց չե՞ն կառուցվել նմանատիպ հուշաքարեր և հուշաղբյուրներ… Իհարկե կառուցվե՛լ են: Սակայն ցավոք այդ նույն ցավն այսօր մե՛զ էլ է պատել… Իհարկե ցավ է ծնողի համար, որ ոչ թե որդին է իրեն պատվով հանձնում հողին, այլ ի՛նքն է ցաված սրտով ու արցունքտ աչքերով հանձնում հողին դեռ նորափթիթ իր պատանի կամ երիտասարդության շեմ նոր ոտք դրած որդուն: Բայց ի՞նչ արած, երբ պատերազմ էր… Ու իմ այդ հարցի պատասխանին օգնության են հասնում հուշաքարերը, հուշաղբյուրները, նաև որևէ հայտնի կառույցի անվանակոչությունը, որպեսզի ցաված սրտով որդեկորույս ծնողը գոնե սփոփվի դրանով, որ իր զավակին հիշում են ու գնահատոում, որ մի ողջ ազգի համար կյանք է տվել… Որ ամեն մեկն իր հերթին ապրի նրա չապրած տարիներով, ապրի այդ տարիների մեջ և գեթ ամենաչնչին ձևով հիշի նրան ու իր շնորհակալությունը հայտնի նրա անմահ հիշատկին կոթողներ կերթելով և որևէ կառույց, նրա սուրբ հիշատակին, անվանկոչելով:

Աստված մի արասծե, եթե մի քանի տարի անցնի և կրկին նմնատիպ մի պայթյուն տեղի ուենա նույն նենգադավ ոսոխի կողմից՝ այդ ժամ էլ կհիշվեն և կգնհատվեն այդ օրերի անմահ հերոսները: Եվ ասօրվա ոչ մի որդեկորույս ծնող իրավունք չի ունենալու ըմբոստանալու, թե իմ հրոսին էլ հիշեք ձեր հերոսի կողքին:

Հերոսները մնում են հավերժ, բսյց պիտի կարողանալ նրանց տեղավորել ժամանակի մեջ: Իսկ եթե ուզում ենք կրկին մեծարել մեր անցած տարիների հերոսներին՝ դա շատ հանգիստ կարելի է կազմակերպել մի քանի հուշակոթող, հուշաղբյուր կառուցելով, ապա մի կառույցում տարբեր սենյակներ տարբեր տարիների հերոսների անուններով անվանակոչելով: Անել այնպես, որ ոչ մի տարվա հերոս չանտեսվի:

Հայը հատուկ է իր ազգին մեծարելու շնորհով…. Մնա՛նք ազգամեծար և չթողնենք օտարը ծիծաղի մեզ վրա, թե կորցրել են իրենց ազգային յուրահատուկ պատիվն ու դեմքը:

Եթե մենք մեր հերոսին անտեսենք՝ բա ու՞ր մնաց հայի անունը, հայի թասիբը, հայի նամուսը, հայի պատիվը: Ուրեմն հաստատ օտարը չի զլանա օգտվել առիթից և կրկին ու կրկին պատերազմներ հրահրել հայի դեմ:

Ա՛զգս, խոսքս ուղղում եմ բոլորիդ՝ լինենք մեծահոգի և մեր ներսում ու մեր ծոցում տեղ հատկացնենք բոլոր ժամանակների հերոսներին անուն առ անուն, բայց չխառնելով ժամանակաշրջանի ու դարաշրջանի հերոսներին իրար: Առանձնացնենք նրանց տարբեր հուշակոթողներով, տարբեր կառույցներով, տարբեր սենյակներով՝ առավել գեղեցիկ լինելու համար: Թե չէ նույն հուշակոթողի վրա փորագրել տարբեր տարիների հերոսների անուններ՝ անցորդն անգամ կշփոթի, թե այս հուշակոթողն ու՞մ համար էր, զբոսաշրջիկն անգամ չի հիշի ու՞մ անվան հուշակոթողին է այցելել, որ իր հետ հուշեր տանի իր երկիր և ներկայից՝ ապագա: Անգամ անզեն աչքի համար գեղեցիկ չի լինի, որ անցորդը կարճ ու բովանդակալից մեկ նախադասություն կարդալու փոխարեն կանգ է առնում երկար ու անհասկանալի բառերով ինչ-որ ճառի առաջ:

Թող մեր բոլոր հերոսները հաճախ ու միշտ հիշվեն, բայց տարբեր տարիների հերոսների անունները թող չնույնացվեն մեկ հուշակոթողի վրա, այլ զատվեն իրարից տարբեր հուշակոթողներով, թեկուզ դրանք դրվեն կողք կողքի:

Հայը միշտ էլ եղել է ազգամեծար: Մնա՛նք այդպիսին և հիշելով մեր բոլոր տարիների հերոսներին՝ արժանվույն գնահատենք նրանց ու խոնարհվենք նրանց անձնազոհ սխրանքների առաջ:

Բոլորի առաջ խոնարհվում եմ և պատվի առնում՝ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ:

Մենք նրանց երբեք բացակա չենք դնի:

Հոգեբան, գրող, լրագրող՝ Մարինե Մանուկյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարինե Մանուկյան
23:46, 19.06.2020
3307 | 0
22:36, 18.04.2020
3732 | 0
21:54, 18.04.2020
4925 | 0
21:00, 26.10.2019
4505 | 0
22:14, 13.06.2019
3862 | 0
21:39, 11.05.2019
4828 | 0
դեպի վեր