ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հայոց պատմության էջերում այս երկու տխրահռչակների հիշատակումը պետք է ուղեկցվի միայն խայտառակ, անպատվաբեր ու նվաստացուցիչ բնութագրումներով
22:52, 29.08.2018
5527 | 0
Այս երկու չարի ծնունդները, իրենց լծակներով ու գործելակերպով, այսօր ուրվագծում են հայ ազգի ներքին թշնամու՝ հայի տականքի, թուրքանման հայի կերպարը:
Համաժողովրդական հաղթանակից հետո մեր իրականություն սողոսկեց մի այլանդակ երևույթ՝ «ֆեյքային պատերազմ», որի հեղինակները այս օրերին, մեծ հաշվով, այս երկու սրիկաներն են, որոնք, փաստորեն, արգելակում են հայ ժողովրդի գիտակցական հասունացումն ու վերելքը:
Պարզվում է` ոչ միայն տասնյակ լրատվականներ ու ինչ-որ կիսահայտնի դեմքեր են ծախվել, այլ նաև հազարավոր վարձու ֆեյքեր են բացվել, որոնք մեծ թափով ֆեյսբուքյան տիրույթում անցել են գրոհի: Քաղաքական դաշտում դրանք մի կողմից ստեղծում են Նիկոլ Փաշինյանի, նոր կառավարության ու հետհեղափոխական ձեռքբերումների նկատմամբ կասկածի ու անվստահության մթնոլորտ, մյուս կողմից կիրառում են հակաքարոզչության ու վարկաբեկման մեթոդներ: Հոգևոր դաշտում վարձու ֆեյքերի թիրախը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումն է: Սրանք, իրենց հոգևոր ավազակապետի հրահանգով, վարձկան հոգևորականների հետ միասին արհեստական պառակտում ու լարվածություն են առաջ բերել՝ հայ ժողովրդին բաժանելով երկու թևերի: Ովքեր դեմ են գեղարդավաճառ գարեգինին և կողմնակից են Հայ Առաքելական եկեղեցու մաքրմանը, պիտակվում են սորոսական, թմրամոլ, համասեռամոլ, աղանդավոր ու նման անհեթեթ պիտակներով:
Եվ հանուն ինչի՞ է սրվել այս տեղեկատվական պատերազմը ու ո՞րն է դրա գինը. հանուն այս փոքրոգի, ազգադավ տականքների իշխանամոլության, իսկ դրա գինը հայ ժողովրդի պառակտումն ու թուլացումն է. և դա այն ժամանակ, երբ սիրո ու համերաշխության ֆոնին համազգային զարթոնք էր ապրում հայ ժողովորդը, երբ պետք է սատարեր ազգընտիր վարչապետին՝ վերականգնելու հայոց պետականությունն ու ստեղծելու անկախ, ինքնիշխան՝ չորրորդ հանրապետություն, երբ դրվում էր ազգի հզորացման հիմնաքարը, երբ հոգևոր վերածնունդ էր ապրում առաջի քրիստոնյա ազգը, երբ իր սրբություններին տեր կանգնող ժողովրդի հոգևոր գիտակցության հասունացումն ու հոգևոր պայքարի ծիլերը պետք է տային իրենց բարի պտուղները:
Թող անհիշատակ կորչեն բոլոր դավաճանները: Տասնամյակներ հետո հայոց պատմության էջերում այս երկու տխրահռչակների հիշատակումը պետք է ուղեկցվի միայն խայտառակ, անպատվաբեր ու նվաստացուցիչ բնութագրումներով:
Հ.Գ. Եթե քոչարյանի պահով զարմանք չի հարուցում այն «ռազմական բյուջեի» ահռելի գումարների աղբյուրը, որտեղից ֆինանսավորում է նրա ֆեյքերի բանակը, ապա գարեգինի պահով ինձ մի հարց է մտատանջում՝ արդյո՞ք սա դեռ շարունակում է թալանել Էջմիածնի գանձատունը, չէ՞ որ ներկայիս ցնցումների պայմաններում եկեղեցաշինության բիզնես-ոլորտը այլևս գրավիչ չէ փողեր լվացող «բարերարների» համար: Հետևաբար, ենթադրում ենք, որ ամենայն հայոց մամոնայապաշտ կոռուպցիոների առջև արդեն փակվել են շահավետ գործարքներ կնքելու և այլոց փողերը գրպանելու «դրախտի» դռները:

Աննա Հայրապետյան
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր