հանդուրժողականությունը կալանավորների նկատմամբ, եթե սիրո և համերաշխության հեղափոխություն է եղել: Յուրաքանչյուր կալանավոր պետք է զգա հեղափոխության շուրջը, պետք է համաներում լինի այդ մարդկանց նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանից ուշադրություն դարձնել իր հոր գործին: Շահեն Հարությունյանը հիշեցրել է, որ պատգամավոր եղած ժամանակ Ն. Փաշինյանը Շանթ Հարությունյանին քաղաքական բանտարկյալ է համարել, իսկ հիմա չի զբաղվում նման առաջնային հարցերով:
«Արժեքների հեղափոխություն արեք, պարո՛ն Փաշինյան, լուծե՛ք այս խնդիրները, երկիրը գնում էթ միակուսակցական դառնալու ճանապարհով, ով ձեր կուսակցությունից դուրս է, դառնում է ձեր թշնամին, անգամ ՀՀԿ-ականները չէին ասում «Հանրապետական» և վերջ: Մեր ժողովուրդը դեգրադացվում է ձեր «դուխով» մայկաների, գլխարկների միջոցով ևս: Նրանք հագնում են այդ գլխարկներն ու քարկոծում տարակարծիք ունեցող մարդկանց»: Նա նաև հայտարարել է, որ իր հայրը բանտում շատ վատ պայմաններում է գտնվում: Հիշեցնենք, որ «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով շուրջ մեկ տասնյակ դատապարտվածներն արդեն ազատության մեջթ են բացառությամբ՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի: Շանթ Հարությունյանի պատժի ժամկետը լրանում է հաջորդ տարվա նոյեմբերի 5-ին:
|