ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Երևանյան ամառ 2018» ծրագիրն ամփոփվել է «Ցտեսություն ամառ» միջոցառումով
14:12, 01.09.2018
5409 | 0

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագիրն, ավանդույթի համաձայն, ավարտվել է «Ցտեսություն ամառ» խորագիրը կրող միջոցառմամբ, որը մեկնարկել է ազգագրական երգ ու պարի ուսուցմամբ: Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը մեծ սիրով մասնակցում էին պարերին, յուրացնում պարային շարժումներն ու ծանոթանում տարբեր ազգագրական երգերի ու պարերի խորհուրդներին:

Այնուհետև հանդիսատեսի համար ելույթ են ունեցել սիրված և ճանաչված երգիչ-երգչուհիներ, երաժշտական և պարային խմբեր: Եզրափակիչ միջոցառման ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը «Երևանյան ամառ 2018» ծրագրի կազմակերպմանն աջակցած բոլոր անհատներին և կազմակերպություններին հանձնել են շնորհակալագրեր:
«Երևանյան ամառ» ծրագիրը, իր մշակութային, մարզական, զբոսաշրջային, փառատոնային, մանկական և բազմաթիվ այլ միջոցառումներով, հերթական անցամ ապացուցեց, որ սիրված և սպասված է ինչպես մայրաքաղաքի հազարավոր բնակիչների, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկների կողմից, ովքեր ամեն տարի վերադառնում են հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու համար:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր