ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ոչխարին պաշտոն տվեցին
18:30, 03.09.2018
4467 | 0

Ոչխարին պաշտոն տվեցին,
Մտածեց խոյ է պատվական,
Անելիքները թվեցին,
Խեթեց, թե մալ չի վազվզան։
Իր բրդից ինչ մի թելացու
Ու սեկից անթափանց մոմլաթ,
Հարցրեք ամեն մի տեղացու,
Էլ ով կա իրենից ժլատ։
Աչքը ծակ, ձեռքը հուպ, կծծի,
Դիրքն էլ հո նեկտար չի՝ ծծի,
Քանի աչք թառ տված մնաց
Նազարի իր բախտին մանած։

Բայց խոսքը շրջեցին, թե տես,
Մի թոխլի դեռ նախորդ դարից,
Քեզ նման չասենք, թե չտես,
Չորահաց էր քամում քարից։
Էս համբակին «աշկերտ» բռնել,
Ինչ ես կրկին էլ մոգոնում,
Էսօր նա է ճնճուղ կտրել,
Էլ ու՞մ մահն եք հերթով տոնում։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
883 | 0
13:52, 29.01.2022
1703 | 0
10:11, 21.01.2022
1557 | 0
դեպի վեր