ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Վկայություններ հոգեշնորհ հայր Եղիա Խաչատրյանի բարի վարքի մասին
14:11, 07.09.2018
7590 | 0

«Երեցի (քահանայի) մասին ամբաստանություն մի՛ ընդունիր, բացի այն դեպքից, երբ դա երկու կամ երեք վկաներով լինի։ Իսկ մեղանչողներին հանդիմանի՛ր բոլորի առաջ, որպեսզի մյուսներն էլ վախենան» ։

Պողոս Առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին, գլ. 5, համար 19-20

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *

«Եղիա աբեղա խաչատրյանին ես ճանաչել եմ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում ուսանելու տարիներին, ինձնից կարծեմ մեկ թե երկու տարի փոքր է: Շատ տաղանդավոր, խելացի, բարոյական առումով մաքուր ուսանող էր, եթե ճիշտ է ուսանողական տարիներիս տպավորությունները: Հակված եմ վստահելու նրա գրած ամեն մի բառին և աղոթում եմ, որ չկոծկեն եղելություններն ու չսևացնեն այս լավ հոգևորականին, այլ զրպարտողներն ու անբարո միջավայրի ճարտարապետները ցնցվեն գեթ վախից, սթափվեն ու քայլեր ձեռնարկեն գոնե սկսելու ապրել քրիստոնեական կյանքով»:

Հովսեփ քահանա Գալստյան
Հովտուն համայնքի հոգևոր հովիվ

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *

«Ես դասավանդել եմ հայր Եղիային և չեմ կարող չարձանագրել, որ իմ աշակերտը եղած ժամանակ նա եղել է բացառիկ նվիրումով, ազնվությամբ և նրբանկատությամբ առանձնացող անձ։ Եթե շատերը պարզապես ուսանում էին, նա միաժամանակ հոդվածներ էր գրում ու թղթակցում, ուսումնասիրում տարբեր նյութեր։ Համալսարանական հեռանկարները թողեց և որոշեց հոգևորական դառնալ։ Մաղթում եմ, ըստ քո գրածի, որ հաստատուն մնաս կոչմանդ մեջ։ Աստված քեզ հետ» ։

Վահան (Ղուկաս աբեղա) Զաքարյան
Մայր Աթոռի նախկին միաբան, Գևորգյան ճեմարանի նախկին դասախոս

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *

«Միանգամայն կիսում եմ Վահան-Ղուկաս Զաքարյանի կարծիքը հայր Եղիայի մասին: Ես էլ եմ նրան դասավանդել, երբ սովորում էր Գևորգյան ճեմարանի 5-րդ լսարանում և իսկապես աչքի էր ընկնում և՛ իր նկարագրով, և՛ ուսումով: Պետք է նշել նաև, որ, կարծեմ, գերազանցութամբ էր ավարտել Պետհամալսարանի Աստվածաբանության ֆակուլտետը և մագիստրատուրան և հետո եկել ճեմարան` հոգևորական դառնալու նպատակով: Քեզ ուժ-կարողություն հայր Եղիա»:

Հերոնիմոս (Հովհաննես աբեղա) Մայիլյան
Մայր Աթոռի նախկին միաբան, Գևորգյան ճեմարանի նախկին դասախոս

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
«Մեք ունենք քահանաներ, որ չունեն քարոզելու շնորհ, իսկ հայր Եղիան ունի նաև գործուն միտք: Ես նրա համար չեմ անհանգստանում, այլ՝ ձեզ (նկատի ունի Մայր Աթոռի ղեկավարներին - խմբ.) համար, որ ինքներդ չեք կարողանում, սակայն արգելում եք նրան, ով կարողանում է»:

Արամ դպիր Դիլանյան
Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի դասախոս, Մատենադարանի նախկին գիտաշխատող


* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
«Ես Հայր Եղիայի հետ ճանապարհ եմ գնացել (նկատի ունի Արևմտյան Հայաստանը - խմբ.), ազնվագույն և պարկեշտ հոգևորական է»:

Աշոտ Սողոմոնյան
Երևանի պետական համալսարանի դասախոս, արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ


* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
«Ուզում եմ կարդաք եւ իմանաք, թե ՀԱՅՐ ԵՂԻԱ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԸ ինչ ազնիվ և հիանալի հոգեւորական է ու Մարդ: Կաթողիկոսը իր «աթոռավարման» տարիներին 76 հոգևորական է կարգալույծ արել, մի տարբերությամբ, որ Հայր Եղիա Խաչատուրյանը ինքն է հրաժարականի դիմում գրել՝ զոհ չգնալով Հայ եկեղեցու «մենաշնորհն» իրենց ձեռքը վերցրած մի քանի անունների ոչ քրիստոնյային վայել խարդավանքներին: Եվ այսպես քանի՜ ու քանի՜ ազնվաբարո հոգեւորականներ ենք կորցնում (առանց այն էլ շատ քիչ են): Ահա այսօրվա մեղմ ասած աղետալի վիճակը: Խորենացու ողբն եմ մտաբերում. «Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած, քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում» »:

Սերգեյ Մանվելյան
Մատենադարանի ասպիրանտ, թուրքագետ, հուշահավաք

Հ.Գ. Նկարը վերցված է Թեհրանի հայոց թեմի Առաջնորդ Մակար եպիսկոպոս Աշգարյանի ֆեյսբուքյան էջից:

Կարդացե՛ք նաև՝

«Ես հայր Եղիային զգուշացրել էի, որ իր նման անկեղծ նվիրյալները հալածվում են Մայր Աթոռում»

Եկեղեցու զավակները հոգեկան ցնցումներ ապրեցին` տեղեկանալով Եղիա աբեղա Խաչատրյանի հրաժարական դիմումի մասին. նամակ Վեհափառին

«Արդարութեան և ճշմարտութեան համար պայքարողը պիտի նահատակուի» . Հայր Եղիա Խաչատուրեանը՝ Գարեգին Բ-ի որոշման մասին

Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր