ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ու երբ կարդում ես ինձանից ճարպոտ ժամասացներին
01:40, 10.09.2018
4002 | 0
Ու երբ կարդում ես ինձանից ճարպոտ ժամասացներին,
Ինձ նման տգեղ, սակայն առավել այլանդակ ու գեշ
Մտքի հարճերին, որոնց ուղեղի ճենճերի ծուխը մխացիր տապին
Ձայնածերպերից դադար է հայցում, որպես սուրբ աղերս։
Ինչ ասեմ ես քեզ։
Ինձ հետ կարող ես առագաստ կիսել և նմանակել գեղանույշ կույսին,
Ում աներևույթ ներկայությունը կոկորդս է քերում,
Չասես, թե մգլոտ իմ ինքնությունը թառել է լուսնին
Եվ ասելիքս բարբաջանքի պես էլ քեզ չի հուզում։
Գիտես քանի լեշ ու մեռելոտի
Իմ կենսաթրթիռ պատկերը տարան բախտագուշակին,
Որ նա էլ կարդա ճակատիս գիրը,
Բայց զարմանալին այդ պ ոռնիկների փաղանգի մեջ չի,
Այլ տվածուրիկ մեր շնորհների ինքնամսխումի։
Ես ինչ ասեմ ինձ և քեզ բաղաձայն իմ հակապատկեր,
Մնում է այսպես ճաքերդ հաշվեմ, արձանագրեմ,
Որ դեռ չեմ մեռել և մի օր պիտի պարտեզդ մտնեմ
Եվ փորձեմ անհույս, բայց առանց ցավի
Իմ վերջին պատճենն էլ նմանակեմ։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
886 | 0
13:52, 29.01.2022
1706 | 0
10:11, 21.01.2022
1558 | 0
դեպի վեր