ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Թաքթաքուրը կշիռ չունի
00:33, 14.09.2018
3739 | 0
Թաքթաքուրը կշիռ չունի,
Ակնհայտը ծանր է շատ,
Անդիմադիր կիրքն ասունի
Չի նվազում բացահայտ։
Անմեղինն է թե հանցանքը,
Թե ձանձրույթը ժամերի,
Դե, կուլ չտաս այդ արցունքը,
Անբիծն էլ է դառնաղի։
Բախտն ում ուզում, կործանում է
Եվ չի միտում Պառնասին,
Մեկի խելքը երբ տանում է,
Պահ է տալիս կարասին։
Սաստիկ սերը տևական է,
Երբ մատնում է սևաչյան,
Հոլով կա, որ տրական է,
Ում տրվում է ենթական։
Բնազդաբար ինչ էլ անես,
Տպավորված անցյալից
Մի հուշ կա որ, թե չվանես,
Չես ազատվի էլ ցավից։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
925 | 0
13:52, 29.01.2022
1737 | 0
10:11, 21.01.2022
1586 | 0
դեպի վեր