ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Արտիմետի միջնակարգ դպրոցը մասնակցեց ՙՄաքուր մոլորակ՚ նախագծին
18:20, 16.09.2018
5617 | 0
Սեպտեմբերի 15-ին ՙՄաքուր մոլորակ՚ նախագծի շրջանակներում հանրապետության մի շարք դպրոցներում հայտարարվեց շաբաթօրյակ: Նախագծի նպատակն էր համախմբված ուժերով մաքուր պահել շրջակա միջավայրը: Քաղաք Էջմիածնի Արտիմետ գյուղի միջնակարգ դպրոցը նույնպես մասնակցեց այս միջոցառմանը: Դպրոցի աշակերտները, ուսուցիչները և ողջ աշխատակազմը վաղ առավոտից մեծ ոգևորությամբ և համախմբված մաքրում էին դպրոցի գույքը, տարածքը և շրջակա միջավայրը: Յուրաքանչյուր աշակերտ մեծ ուշադրությամբ և պատասխանատվությամբ էր կատարում տնօրենի և ուսուցիչների կողմից տրված հանձնարարությունները:
Նշենք նաև, որն շաբաթօրյակին մասնակցում էին Արտիմետի բնակիչները, ովքեր մեծ սիրով իրենց պատրաստակամությունը հայտնեցին երեխաներին օգնելու: Սա հրաշալի նախագիծ է, որը համախմբել էր երեխաներին, ուսուցիչներին և առհասարակ բոլորին մեծ ու կարևոր գործի համար:
Հիշեցնենք, որ ամեն տարի հանրապետության դպրոցներում իրականացվում է շաբաթօրյակ, որին աշակերտների մասնակցությունը խիստ պարտադիր է:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ֆլորա Աշուղբաբյան
19:32, 11.03.2022
1805 | 0
22:32, 19.02.2022
2244 | 0
12:32, 29.05.2018
4739 | 0
15:49, 17.05.2018
4114 | 0
դեպի վեր