ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
18:30, 22.09.2018
5127 | 0

----------------------------------------

Հայաստանն ո՞վ է…


- Պա՛պ, Հայաստանն ո՞վ է:
- Հայաստանը տղաս Ամեն ինչ է, ինչ որ կարող ես պատկերացնել, ինչո՞ւ ես հարցնում:
- Գիշերը քնած չէի, լսում էի, որ հեռախոսով ասացիր Հայաստանը հիվանդ է:
- Գիշերը փոքրիկ տղաները պետք է քնեն ու չլսեն մեծերի խոսակցությունները:
- Պապ, հեռո՞ւ է Հայաստանը:
- Հեռո՜ւ, օվկիանոսնից այն կողմ, շա՜տ հեռու:
- Իսկ քո ի՞նչն է, իմ ի՞նչն է…
- Ասացի չէ, Ամե՛ն ինչը:
- Իսկ ես քո ի՞նչն եմ:
- Դո՞ւ, իմ Ամե՛ն ինչը:
- Չհասկացա, ես քո Ամեն ինչն եմ, Հայաստանն էլ է քո ամեն ինչը, դու իմ կողքին ես, իսկ ինչո՞ւ Հայստանի կողքին չես, կամ ես նրա մոտ չեմ, չէ ո՞ր այդպես քեզ հեշտ կլինի երկուսիս էլ օգնել: Ինձ տար Հայաստանի մոտ, խնդրո՜ւմ եմ:
- Մի՞թե քեզ վատ է այստեղ, ես…
- Երբ հիվանդ էի, մամայի տված դեղերից շատերը թաքուն չեմ խմել, պահել եմ, ես դրանք կտամ Հայաստանին ու կլավանա, ես նրան իմ խաղալիքները կտամ, կզբաղեցնեմ, որ մոռանա ցավերն ու շուտ լավանա, երևի ինձ նման շատերը կան որոնք կանեն նույնը:
- Ուշանում ես դպրոցից, տես, հարևան Ջոնը արդեն քեզ է սպասում, արագացրու:
- Իսկ ինձ դրամ կտա՞ս, շա՜տ:
- Ի՞նչ պետք է գնես, տղաս:
- Ես կհավաքեմ ու մի օր անպայման կփախչեմ Հայաստանի մոտ, ինչպես որ Ջոնն է ուզում փախչել Սոմալի՝ օգնելու իր սոված ընկերներին, միայն խնդրում եմ դու այստեղ չհիվանդանաս, թե չէ ստիպված կլինեմ վերադառնալ, չէ՞ որ դու էլ իմ Ամե՛ն ինչն ես, ես քեզ չեմ լքի հիվանդ պահին:
- Իհարկե՜, Քրիստիան ջան, իհարկե՜…
- Պա՛պ, իմ անունը Գրիգոր է, ինձ Քրիստիան մի՛ ասա…
Բակից լսվում էր սևամորթ փոքրիկ Ջոնի կանչը.
- Կիրքո՜ր, Կիրքո՜ր…


Ս.Ումառ-Հարությունյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
336 | 0
14:27, 06.03.2024
324 | 0
00:16, 29.01.2024
472 | 0
22:42, 16.01.2024
400 | 0
21:28, 15.01.2024
414 | 0
13:30, 09.01.2024
517 | 0
13:16, 30.12.2023
530 | 0
12:50, 21.12.2023
484 | 0
21:14, 19.11.2023
453 | 0
23:34, 23.10.2023
503 | 0
10:18, 11.10.2023
502 | 0
դեպի վեր