ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Մեր հողն, իրոք, արժանի զավակներ ունի»: ԱՐԱՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
09:12, 24.09.2018
6519 | 0

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՀԵՐՈՍԸ, ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍԸ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՔԱՋ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ-ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ
Արամ Նիկոլայի Առուշանյանը

Ծնվել է 24․ 01․1972 Հաթերք
Զոհվել է 26․04․2016 Մադաղիսում
Կենսագրություն
Արամ Առուշանյանը ծնվել է 1972թ հունվարի 24-ին Մարտակերտի Հաթերք գյուղում Նիկոլայ Առուշանյանի ընտանիքում ։
1979-1989թթ սովորել է Հաթերքի միջնակարգ դպրոցը
1990թ ընդունվում է պոլիտեխնիկական ինստիտուտի լեռամետալլոգիական ֆակուլտետ։
1991թ․ ուսումը կիաստ է թողնում վերադանում է Արցախ ու մտնում Հաթրքի կամավորական ինքնապաշտպանական ջոկատ
1992թ սեպտեմբերի 1-ից ծառայության է անցնում Հրետանային ստորաբաժանումում, որպես մարտկոցի հրամանատար, զբաղեցնում է մի շարք պատասխանատու պաշտոններ։
1992-1993 թ, մասկացում է Մարտակերտի ազատագրման ու նրա բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին 1993 մասնակցում է Քարավաճառի ազատագրման մարտերին, մեծ ավանդ ունենալով ազատագրմանը։
1992թ-ից մինչև 2013թթ զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ Տոնաշենում մարտկոցի հրամանատար, հրետանու գնդում դիվիզիոնի հրամանատար, 5 ՊՇ-ում հրետանու պետ, Գեոդեզիական ծառայության պետ, 6 ՊՇ-ում
կապի ծառայության պետ։ Նրա գլխավորությամբ կազմավորվել է «Եղնիկներ» գնդի հրետանին։ 5-րդ հրետանու գնդում 77 մոտահրաձիգային գումարտակում ԴԱԳ հրամանատարի տեղակալ։
2013 ապրիլի 2-ից անցել է զինվորական թոշակի փոխգնդապետ զին․ կոչումով։
2016թ․ աշխատանքի է անցնում Արցախէներգո ՓԲ -ում։
2016թ ապրիլյան հերոսամարտի ժամանակ, որպես հրետանու փորձառու մասնագետ Բանակի հրամանատարի կարգադրությամբ ու հրամանով նշանակվում է Մարտակերտի պաշտպանական զորամասերից մեկում գումարտակի հրամանատարի տեղակալ ․ մասնակցում Ապրիլյան պատերազմի Թալիշի ու Մադաղիսի պաշտպանությանը։
2016թ ապրիլի 26-ին զոհվեց թշնամու արձակած արկից Մադաղիսում։
Ամուսնացած է ունի 4 երեխա փոքր որդին 5 տարեկան է ծննդյան օրը ապրիլի 2-ին է։
Արամ Առուշանյանը, շատ էր սիրում լսել Դավիթ Ամալյանի Պատիվ ունեմ երգը ու ուզում էր եր երեխաները սովորեն։

Ունեցավ մեծ ներդրում Հայոց բանակի բանակաշինության գործում
պարգևատրվել է

Ծառայության ընթացքում
2004թ Մարտական խաչ
2004թ Դրաստամատ Կանայան
2007թ Երկրապահ
2010 Գարեգին Նժդեհ
2012 1992-2012 ՀՀ ԶՈՒ 2-րդ աստիճան
2012 Անբասիր ծառայության 2-րդ աստիճան

Ծառայությունից հետո
2015թ հայության պաշտպան

Հետմահու
Արիության Արցախի 2016
Արիության ՀՀ 2016

Հաթերք գյուղում հերոսի սովորած դպրոցի Ռազմագիտության կաբինետը անվանակոչվեց հերոսի անունով

Հերոսը ասում էր Լեոնիդ Ազգադյանի նման
«Սա Ղարաբաղն է և վերջ, ոչ մի թուրք իր պապերի գերեզմանի տեղը չգիտի, բայց ես կարամ տանեմ մեր պապերի գերեզմանները հատ հատ ցույց տամ, որովհետև սա մեր հողն է, մենք ենք այս հողի տերը»

Հերոսը կնոջը ասել էր ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ ու ընտանիքը մնացել էր
«Որ դուք գնաք` էլ ու՞մ համար եմ սահմանը պահելու»

«եթե հայրենասեր չլինես, երբեք երեխաներիդ չես կարող սիրել, ճիշտ դաստիարակել»

«Զինվորներիս դուխ եմ տալիս, դուխ, որ իրանք դուխը չկորցնեն, որ իմանան իրանք են մեր հողի տերը, չվախենան:
Հպարտանում էր մեր զինվորներով, ասում էր` «մեր հողն, իրոք, արժանի զավակներ ունի»:

https://www.facebook.com/photo.php?fbid=245733839187180&set=pb.100012516978771.-2207520000.1490697437.&type=3&theater

https://www.youtube.com/watch?v=JQOKz5CSP0k

https://www.youtube.com/watch?v=KN96j9Nz_u4

https://www.youtube.com/watch?v=6ByRjyZNwVk

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սուրեն Վուրգի Ոսկանյան
19:14, 18.05.2019
5120 | 0
20:31, 24.04.2019
6076 | 0
14:49, 28.08.2018
4960 | 0
12:23, 22.08.2018
9098 | 0
դեպի վեր