ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԸ ՈՒ ՆՐԱ ՈՐԴՈՒ ՆՎԻՐԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ
09:51, 24.09.2018
4761 | 0
Վայքի անմահ հերոսների հուշահամալիրը հերոսների հիշատակի մի ուխտավայր է, Արցախ -Հայաստան ճանապարհին Հայոց հաղթական արծիվը իր թևերն է բացել, եռագույնի ներքո, իսկ նրա աջ ու ձախ հուշապատին անմահ հերոսների անուններն են, որ յուրաքանյուր ուխտավոր հայ կարդալուց հետո կասի` Փառք ու պատիվ Ձեզ մեր անպարտ ու անմահ հերոսներ:
Այս սրբավայրի հեղինակն է Վայքեցի Վահեն-Վահե Թադևոսյանը, Վահեն հերոս Վաղարշակ Թադևոսյանի որդին է, ուզում եմ ճանաչենք նաև հայրենիքի ազատագրման անմահ հերոսին, Վահե Թադևոսյանի հայրիկին ու շնորհակալություն հայտնել Թադևոսյանի ընտանիքին հայրենիքի ու հերոսների հիշատակի առաջ իրենց արած լավ գործերի համար։
Վաղարշակ Վազգենի Թադևոսյան
Ծնվել է 04․01․1957թ․ Վայք
Վիր 1991
Հիշատակի օր 24 ․10․1992թ․Վայք
Կենսագրություն
Վաղարշակ Թադևոսյանը ծնվել է Հունվարի 4-ին Վայքում
1975-1977թթ ծառայել խորհդային բանակում
որպես տանկիստ
Ստացել Կրտսեր Սերժանտ զինվորական կոչում
Լավ ծառայության համար ստացել պարգևատրումներ՝ մեդալներ ու պատվոգրեր։
Բանակը ավարտելուց հետո վերադառնում Վայք։
Աշխատում Վայքի հանքային ջրերի գործարանում արտադրության պետ ։
1989 թվականից ակտիվոր միանում է ազատագրական շարժմանը։
Մտնում Վայքի ինքնապաշտպանական ջոկատ, մասնակցում հայրենիքի սահմանների պաշտպանությանը։
Անչափ նվիրված հայրենիքին, որի պաշտպան էլ կարգվեց նվիրումով։
1990 թվականին մարտական դիրքի ճանապարհին վիրավորվում է ոտքից։
1991 թվականին ծանր հիվանդանում է։
Ավաղ հերոսի կյանքը հնարավոր չի լինում փրկել։
Մահանում է 1992 թվականի հոկտեմբերի 24-ին
Ամփոփված է Վայքում
Ամուսնացած էր ունի 3 երեխա
2 տղա, մի աղջիկ
1994 թվականին մահացել է նաև կրտսեր որդին։
Մյուս Որդին՝ Վահե Թադևոսյանը Վայք քաղաքում 2017 թվականին, կազմակերպեց ու կառուցեց ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակի հուշահամալիր։
Հավերժ փառք անմահ հերոսներին

Հերոսի կենսագրականը և լուսանկարները տրամադրեց
որդին՝ Վահե Թադևոսյանը
Կենսագրականը կազմեց՝ Սուրեն Վուրգի ՈսկանյանԸ


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սուրեն Վուրգի Ոսկանյան
19:14, 18.05.2019
5087 | 0
20:31, 24.04.2019
6001 | 0
14:49, 28.08.2018
4928 | 0
12:23, 22.08.2018
9042 | 0
դեպի վեր