ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու»: Արամայիս Ոսկանյան
20:53, 26.09.2018
7839 | 0

Արամայիս Յուրիկի Ոսկանյան
26․01․1996
09․01․2016
Կենսագրություն
Արամայիս Ոսկանյանը ծնվել է 1996թ.-ի հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ մանկավարժի ընտանիքում: Եղել է ընտանիքի միակ արու զավակը, ունեցել է 3 քույր: Սպասված երեխա էր, ում ծնողները լույս աշխարհ են բերել 40 տարեկան հասակում: Արամայիսը դեռ մանկուց մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում նորագույն տեխնիկայի՝ համակարգչային սարքերի նկատմամբ: Նրա տարիքում, երբ քչերն էին տեղյակ համակարգային տարրական ծրագրերից, Արամայիսը տիրապետում էր նրա բոլոր գաղտնիքիներին, ծրագրավորման հմտություններին, ստեղծում էր կայքեր, ուներ սեփական բլոգ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում Բան ու գործ/բոլոր առաջարկները մեկ վայրում և MANdarino online shop էջերի հեղինակն է: Նախքան բանակ զորակոչվելը նա խորապես ուսումնասիրում էր հաքերներ գործողությունները, ծանոթանում գործելակերպին: Նա հասցրել էր ստեղծել համակարգչային վիրուս, որով ոչնչացրել էր ադրբեջանցի մի քանի օգտատերերի անձնական էջեր: Այդ վիրուսը «stop» մակագրմամբ մինչ այժմ էլ պահվում է նրա համակարգում: Երազում էր դառնալ ծրագրավորող: Մանկությունը անց է կացրել հայրենի քաղաքում, 2002թ.-ին ընդունվել է Գավառի թիվ 9 միջնակարգ դպրոց, մոր կողմից ստացած հայրենասիրական դաստիարակությունը չէր կարող չանդրադառնալ քաջ հայորդու՝ որպես ազգի պաշտպանի ձևավորման ու հայրենիքի հանդեպ անձնուրաց նվիրվածության կազմավորմանը: 2011թ.-ին ընդունվել է Գավառի ավագ դպրոց: 2013թ.-ին ավարտելով դպրոցը, ընդունվել է Երևանի պետական ագրարային համալսարանի ֆինանսների կառավարում բաժինը: 2014թ.-ի հուլիսի 14-ին զորակոչվել է հայոց բանակ և անցել ծառայության Մարտունի 3 զորամասի նռնականետային դասակում: : Ծառայելու տարիներին ամեն անգամ դիրքեր բարձրանալիս, ամենայն պատասխանատվությամբ էր կատարում մարտական առաջադրանքները և միշտ կրկնում էր.
Թուրքերը լավ են զինված, նրանց տեխնիկան հզոր է, բայց մենք հոգով ենք հզոր, նրանք մեզ տեսնելիս մահու չափ վախենում են:
«Մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու»:
2016թ.-ի հունվարի 9-ին ժամը 21: 30-ին մարտական հերթապահությունն իրականացնելիս, հակառակորդի կողմից աշխուժություն նկատելով գնում է արգելված գոտի դիտարկում կատարելու, որի ընթացքում հակառակորդի կողմից ստանալով մահացու վիրավորում անմահանում է և կյանքի գնով կանխում թշնամու դիվերսիան:
Հետմահու արժանացել է
ԼՂՀ –ի «Մարտական ծառայութուն»
ՀՀ «Արիության» մեդալներով,
«Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:
Նրա անունով 2016թ.-ի սեպտեմբերի 9-ին Գավառի համար 5 հիմնական դպրոցում բացվեց ՆԶՊ կաբինետ, անվանակոչվեց փողոց և հերոսի անունը հավերժացնող հուշատախտակ իր բնակարանի պատին:

Հերոսը ասել էր ՝
«Մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու»: Արամայիս Ոսկանյան

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԵՐՈՍ
Կենսագրությունը տրամադրեցին հերոսի հարազատները
Լուսանկարները տրամադրեցին հերոսի հարազատները
Կենսագրությունը պատրաստեց Սուրեն Վուրգի Ոսկանյանը

Արամայիսի մասին տեսանյութեր
դիտեք հետևալ հղումներում

https://www.youtube.com/watch?v=O2lUpn5EwiQ

https://www.youtube.com/watch?v=H4rfzZ6M3lk

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սուրեն Վուրգի Ոսկանյան
19:14, 18.05.2019
5121 | 0
20:31, 24.04.2019
6082 | 0
14:49, 28.08.2018
4962 | 0
12:23, 22.08.2018
9101 | 0
դեպի վեր