ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԱԳԱՄԵՄՆՈՆ ԵՎ ԿԼԻԹԵՄՆԵՍՏՐԱ
14:38, 01.10.2018
4449 | 0

Կին արարածի խարդավանքների, անհավատարմության ու անսրտության մասին պատմությունների վերջն ու սկիզբը չկա: Էդ մասին մեզ նորից առատ նյութա մատակարարում հունական դիցաբանությունը:
Խոսքը Ագամեմնոնի ու նրա կնոջ Կլիթեմնեստրայի մասինա:

Կրետեյի արքա Ագամեմնոնը, երբ ուղևորվում էր Տրոյան գրավելու արշավի, մեկնելուց առաջ հաղորդեց կնոջը՝ Կլիթեմնեստրային, որ իմաց կտա Տրոյայի անկման մասին կրակային ազդանշանով:
Կլիթեմնեստրա կոչվածն էլ, երբ ավարտվումա Տրոյայի պաշարման իններորդ տարին, ստրուկին կարգադրումա բարձունքից նայել սպասվող կրակի ազդանշանին, բայց ոչ թե նրա համար, որ ցնծությամբ դիմավորի իրա հաղթանակած ամուսնուն, այլ նրա համար, որ ամուսինը իրանց հանկարծակի այցով չբռնացնի սիրեկանի հետ: Այսինքն ստրուկին շախիյա կանգնացնում, որ ՝՝կամանդիրովկից՝՝ մարդու գալուստը նախապես իմանա: Լրիվ էսօրվա կյանքնա, ոչ մի բան չի փոխվել: Մարդ կոչվածը ձիուց իջելա, նստելա ավտոն, բայց հոգին ըտենց էլ չի փոխվել: Կնգա հոգին՝ առավել ևս, փոփոխման ենթակա չի: Կլիթեմնեստրան ամուսնուն դավաճանումա սիրեկան Էգիսթոսի հետ: Ագամեմնոնի՝ իրա ամուսնու առաջ, Կլիթեմնեստրան ձևականորեն ցնծությունա ցուցադրում, բայց գաղտնի նախապատրաստումա նրա մահը:

Հաղթանակած Ագամեմնոնը հաղթահանդեսով իրա ապարանքը մտնելուց, լողանալուց հետո, երբ պատրաստվում էր դուրս գալ լոգարանից, Կլիթեմնեստրան նրա գլխինա քցում երկար թիկնոցը ու տապարի երեք հարվածով սպանումա թիկնոցի մեջ խճճված Ագամեմնոնին: Պատերազմում հակառակորդի նետ ու նիզակից չզոհված, փառքի ու պատվի ճանապարհներով անցած Ագամեմնոնը սպանվումա մի ինչ որ դավաճան, նենգ ու փոքրոգի պո.նիկի ձեռներից...
Կլիթեմնեստրան ամուսնու արունը դեռևս տապարին չսառած, դուրսա գալիս մեծ հպարտությամբ ամբոխի առաջ: Ամբոխը սարսափումա ու ընդամենը: Սիրեկանը արքայական խորհրդանշանները ձեռքին ևս դուրսա գալիս ամբոխի առաջ: Ամբոխը ուզումա հոշոտի սիրեկան Էգիսթոսին, բայց Կլիթեմնեստրան պաշտպանումա նրան, իսկ ամբոխն էլ ցրվումա տներով...

Կլիթեմնեստրայից ու նրա սիրեկան Էգիսթոսից հոր սպանության վրեժը լուծումա Ագամեմնոնի որդին՝ Օրեսթրոսը: Վերջինս սկզբնապես սպանումա մոր սիրեկան Էգիսթոսին, իսկ հետո իրա մորը՝ Կլիթեմնեստրային, քարշա տալիս ձեռից բռնած արդեն սպանված սիրեկանի դիակի մոտ ու ընդեղա վերջը տալի:
Ըսենց սարսափելի պատմություններ:



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


01.10.2018

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
402 | 0
02:08, 04.01.2019
4227 | 0
01:48, 22.12.2018
4341 | 0
18:28, 15.12.2018
3074 | 0
18:12, 15.12.2018
3480 | 0
00:11, 12.12.2018
3999 | 0
02:33, 10.12.2018
2859 | 0
դեպի վեր