ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՔՐԻՍՏՈՆՅԱՆ
12:10, 09.10.2018
3664 | 0

Մի քանի տարի առաջ, երբ դեռ ողջ էր լուսահոգի Հերս, մի զրոյական հարց տվեցի նրան, թե արդյո՞ք չի կամեցել հարստանալ, ունենալ ավելին, քան որ ունեցելա:
Հորս պատասխանը լռությունն էր:

Մի ուրիշ անգամ, երբ լսեց ազգականիցս բնակարանային խառնիճաղանջ սպեկուլյացիաների մասին, որոնք մեծ եկամուտ էին բերում, անհետաքրքրությամբ շրջանցեց թեման ու նետեց հետևյալը. ՝՝Մարդ մի կյանքա ապրում, թող հանգիստ ու իրա համար հետաքրքիր ապրի էդ կյանքը՝՝:

Ըսենց պատասխան կարա մեկ էլ տա փիլիսոփան ու գիտնականը, ով թքած ունի աշխարհի նյութական հարստությունների վրա, քանի որ քաջ գիտակցումա իրա տիեզերածին բնույթը, իրա տիեզերքի մի մասնիկը հանդիսանալու անժխտելի իրողությունը ու փաստը: Մարդ չի կարա ըլնի տիեզերքի մասնիկը ու չուզենա ճանաչել ԱՄԲՈՂՋԸ: Մարդ ուղղակի չի կարա իրա սահմանափակ տարիներով կյանքը մսխի եկամտի ու բացառապես եկամտի համար: Մարդ արարածը չի կարա իրա կյանքի սկիզբն ու վերջը, իմաստը ու բովանդակությունը տեսնի մենակ փողի, նյութականի մեջ, մանավանդ որ մարդու պահանջմունքները չափից դուրս տարրական են: Էդ հայտնի տարրական պահանջմունքներից դուրս գտնվող պահանջմունքների մեծ մասը ուղղված են իրա՝ մարդու դեմ ու դրանով արդեն էդ պահանջմունքները հակամարդկային են:

Շուրջ մի տարիյա արդեն, ինչ Հերս ավարտելա իրա երկրային կյանքը ու միացելա իրա նախնիներին, իսկ ես նոր եմ կարդում Նոր Կտակարանում հետևյալը. ՝՝Իրոք, աստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից. որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել: Այլ ունենք կերակուր և հանդերձներ ու դրանցով էլ բավականանք: Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դէպի կործանում և դէպի կորուստ, որովհետև ԲՈԼՈՐ ՉԱՐԻՔՆԵՐԻ ԱՐՄԱՏԸ ՓՈՂԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ՝՝ (Պողոս առաքյալի առաջին թուղթը Տիմոթեոսին 5, 6 - 10):

Հերս իսկական քրիստոնյա էր իրա ապրած ամբողջ կյանքով մեկ: Թերևս, իմ համար էն մարդը, ով իրավունքներ ուներ առանց մի ինչ որ հատուկ քվեարկություն անցնելու համալրել քրիստոնեական երկնային պանթեոնի իսկական սրբերի շարքը:
Էսօր ես լրիվ հասկանում եմ Հորս ինձ ուղղված պատասխանը՝ լռությունը:

Հարցնենք էսօր ցանկացած խոշոր հարստություն կուտակած մարդուն, թե իրա հարստության հասնելու ճանապարհին որքա՞ն հոգեբանական ու կոնկրետ՝ առողջական կորուստներա կրել ու տառապել մի ինչ որ հավելյալ եկամտի համար: Էս դեպքում, որքա՞ն արժեն մարդ կոչվածի համար իրա ապրումները: Եթե մարդ կոչվածը կարողա մի ինչ որ գին ասել իրա ապրումների համար, էդ մարդը ըստ էության, կարա նաև ծախի իրա հոգին, քանզի ապրումները մարդու հոգուց են, իսկ հոգին գին չունի: Ես հավատում եմ, որ մարդ հոգի ունի: Ի վերջո, մարդ արարածը ի՞նչ պտի տանի իրա երկրային կյանքում կուտակածից էն աշխարհ...

Ո՛Չ ՄԻ ԲԱՆ:

Երբ մենք կարթնանանք գիշերվա քնից հետո, ամեն բան կսկսվի նորից. բիզնեսմենը կգնա իրա հավելյալ եկամուտը սարքելու, հաշվապահը՝ փողերը հաշվելու, բանվորը՝ աշխատելու հանուն սեփական ապրուստի ու գործատիրոջ հավելյալ եկամտի, բայց ըստեղ արդեն կանգ առնենք, քանի որ ըստեղից սկսվումա մարքսիզմի մեծ բոստանը...



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


09.10.2018

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
402 | 0
02:08, 04.01.2019
4226 | 0
01:48, 22.12.2018
4340 | 0
18:28, 15.12.2018
3074 | 0
18:12, 15.12.2018
3479 | 0
00:11, 12.12.2018
3999 | 0
02:33, 10.12.2018
2856 | 0
դեպի վեր