ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Իմ Աստծո ձեռքից բռնած քեզ մի օր կգամ այցի
10:30, 10.10.2018
4007 | 0
Իմ Աստծո ձեռքից բռնած քեզ մի օր կգամ այցի,
Մի խտիտ երջանկություն, մի լուսե արցունք ուսած,
Եկ, կասեմ, իմ լուսերես, երեքով նստենք հացի,
Մեր միջև, մեր շուրջն անգամ, թախիծ կա տարակուսած։
Թեմատիկ դեպք է, կասեմ, թող օձն էլ աղու ժպտա,
Դու խաբված, ես՝ մեղավոր, Անեղն է զարմանալի,
Այսքան սեր՝ մորմոք գինի, կտրական մի լավ ապտակ․
Հերիք է հարբես, տղա, դա թույնն է մտահանի։
Անցնում ես, հետո շրջվում, գնում ես ուր պատահի,
Արցունք կա, որ չի ցնդում, հոսում է առանց հունի,
Ջավահիր ազնիվ մի քար դարձել է էլ մատանի,
Քեզ նման ով կսիրի՝ կամ հոգի, կամ սիրտ չունի։
Բժժանքով գիր ես արել, շարադիր հանձնել թղթին,
Ծնկածալ իջել հողին, բաքոսին հիշել մի լավ,
Հեշտասեր էլ ով մնաց՝ սատիրն է բազմել թախտին,
Հերիք է հարբես, տղա, տես կոպդ կոպիդ դիպավ։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
885 | 0
13:52, 29.01.2022
1705 | 0
10:11, 21.01.2022
1558 | 0
դեպի վեր