Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.13, EUR 556.80, RUB 7.41, GBP 630.63
+10 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ազնավուրի որդին ցանկանում է հաստատվել Հայաստանում
05:03, 11.10.2018

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, Հայաստանոմ հաստատվելու ցանկություն ունի: Նա այդ մասին ասել է ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Հայաստանը բացահայտել է այստեղ կատարած ճամփորդություներից հետո եւ որ կցանկանար հաստատվել այստեղ հոր նպատակներն իրագործելու համար:

«Այն բացահայտել եմ իմ կատարած ճանապարհորդությունների ընթացքում։ Հենց առաջին այցի ժամանակ համակվեցի շատ ուժեղ զգացումով։ Հուսով եմ՝ հաստատվել Հայաստանում, որպեսզի իրականացնեմ այն ծրագրերը, որոնք հայրս նախաձեռնել էր», - ասել է նա:

Մոտ օրերս Նիկոլյա Ազնավուրը Երեւանում ներկայացնելու է «Ազնավուր» կենտրոնի նպատակները: Ծրագրի գաղափարը Շառլ Ազնավուրի մոտ առաջացել է դեռեւս տարիներ առաջ: Նրա նպատակն է եղել ուրիշների հետ կիսվել ֆրանսերենով, երաժշտությամբ, կինոյով: Նիկոլյան կենտրոնը հանդիսավոր կերպով կբացի, հայեցակարգն ու գաղափարը հանրությանը կներկայացնի հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում

«Կենտրոնի մի մասը նվիրված է լինելու հորս արվեստին, ավելի շատ ինտերակտիվ միջավայր է լինելու, այլ ոչ ովորական թանգարան: Այցելուներին ողջունելու է հորս ձայնը: Ներկայացվելու են նրա կյանքի կարեւոր շրջանները՝ սկսած ծնողների արտագաղթից մինչեւ նրա հաղթանակը բեմում: Կենտրոնը լինելու է ոչ միայն թանգարան, այլեւ մշակութային, ուսման վայր: Մենք կառաջարկենք ֆրանսերենի ուսուցում, որը հիմնված կլինի հորս ստեղծագործությունների տեքստերի վրա», - ասել է Նիկոլյան:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում: Նրա հոգեհանգստի արարողությունը կայացավ հոկտեմբերի 5-ին Փարիզում՝ «Հաշմանդամների տանը»:


armtimes.com


Մամուլի խոսնակ` ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
դեպի վեր