Թռչնի ճուտը բնից ընկնում է: Մոտակայքում արածող կովը, երբ լսում է թռչնակի աղեկտուր ծվվծվոցը, մտածում է, թե դժբախտը մրսում է, ու որպեսզի տաքացնի, վրան թրքում է: Բայց ճուտը շարունակում է աղեկտուր ծվծվալ: Այս անգամ էլ ծվծվոցն աղվեսի ականջին է հասնում: Սա հոտոտելով հասնում է «դեպքի վայր», ճտին հանում է թրիքի միջից և ուտում: Ի՞նչ ասել կուզի այս պատմությունը: 1.Երբ մեկը քեզ կեղտի մեջ է գցում, դա հաստատապես չի նշանակում, թե քեզ վատություն է անում: 2.Երբ մեկը քեզ կեղտից հանում է, դա հաստատապես չի նշանակում, որ նա քեզ լավություն է անում: 3.Երբ դու կեղտի մեջ ես, լռիր և կեղտից դուրս գալու հնարը, ելքը ինքնուրույն գտիր: |