ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
ԴԱՐԵՐԻ ՄԵՋ ԵՆ ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ
12:09, 16.10.2018
4276 | 0
13.10.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Սուրբ Թարգմանչաց տոնի և Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցում էին Կապանի N13 և N1 հիմնական դպրոցների աշակերտները: Դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի տուֆե քանդակի բացման պատիվը տրվեց Արժանապատիվ Տեր Վահան քահանա Հեբոյանին:
Սուրբ Թարգմանչաց տոն, լեզվի ու մշակույթի տոն, խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։
«Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը», որ նշանակում է գիտակված ապրել Աստծո խոսքով. ճանաչել Նրան, լսել Նրան, Կատարել Նրա խոսքը:
«Հազար ու մի փոթորիկներ անցան հայ ժողովրդի վրայով, բայց ոչ մի արհավիրք չկարողացավ հայ ժողովրդի հոգուց խլել իր սեփական մայրենի լեզուն և իր արյունով գնված քրիստոնեական հավատքը, որ մեր պապերը կտակեցին մեզ: Նրանք կտակեցին չբաժանվել մեր Մայր եկեղեցուց, որ ծննդավայրն է հայ լեզվի և հայ մշակույթի: Այսօր մեզ մնում է աղոթել Աստծուն և մաղթել, որ Թարգմանչաց ոգին և նրանց շնորհները մնան հայ ազգի յուրաքանչյուր անհատի հետ: » իր խոսքում նշեց Տեր Վահան քահանա Հեբոյանը:
Գաղտնիք չէ, որ արվեստի յուրաքանչյուր գործիչ իր ներաշխարհից, էությունից, մտքերից ու զգացմունքներից գոնե մի փոքրիկ կտոր է դնում իր աշխատանքներում: Այս մտքով առաջնորդվելով՝ նա փորձեց իր արձանների շնորհիվ բացահայտել երիտասարդ քանդակագործի էությունը:
2016թվականին երիտասարդ նկարիչ-քանդակագործների սիմպոզիումում Հայկական կարմիր տուֆից կերտած Մեսրոպ Մաշտոցի արձանի հեղինակն է ճանաչված քանդակագործ Արման Սամվելի Ասատրյանը: Քարի ընտրությունը պատահական չի եղել, քանի որ այն ի զորու է արտահայտել լույսի և ստվերի ներդաշնակությունը: Արձանի տեղադրումը տարիների երազանք էր, և այսօր այն իրականություն է:
Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը Մատենադարանը։ Սյունիքի մատույցում գտնվող Կապանա ոստանը չէր կարող չունենալ իր դպրոցը, որտեղ պետք է դրոշմվեր հավատն ու պատմությունը, լույսն ու երազը: Իսկ երբ Մաշտոց սրբի արձանը լուավոր խաչի ուղեկցությամբ հանգրվանեց Կապանի N13 հիմնական դպրոցում, այս պուրակը դարձավ աղոթատեղ, դպրանոց: Շնորհակալ ենք Արման Ասատրյանին, որ արժանի և հարմար վայր ընտրեց մեր դպրոցը: Դարերով կգործի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող այս պուրակը` Ձեր և կապանցիների սիրո և խնամքի ներքո:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Կապանի N13 հիմնական դպրոց
15:24, 05.04.2019
5767 | 0
10:07, 14.03.2019
16159 | 0
15:03, 14.12.2018
6544 | 0
13:54, 14.12.2018
4878 | 0
դեպի վեր