ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ֆրանկոֆոնիայի օրերը Երևանում
11:46, 22.10.2018
2796 | 0

Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում` հոկտեմբերի 7-ից 12-ը տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիայի ավանը»:

Ավանում գործում էին շուրջ քսան պետություններ ներկայացնող տաղավարներ, որոնցում մեծ ուշադրություն էր գրավում Ֆրանսիան ներկայացնող տաղավարը: Ֆրանսիական տաղավարում անցկացվում էին բազմաթիվ տնտեսական, մշակութային, մեդիա տեխնոլոգիական, և իհարկե, կրթական բազմաթիվ միջոցառումներ:

Ֆրանսիայի տաղավարը միավորում է բազմաթիվ օպերատորների, որոնց թվում են Բիզնես Ֆրանսը, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը: Ընտրված թեման «արդյունավետ ֆրանսերենն» է: Ֆրանսերենը, անհրաժեշտ լինելով միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ աֆրիկական մայրցամաքում, համատեղել էր մի քանի աֆրիկյան պետությունների:

Մեր զրույցը Արևմտյան Աֆրիկայում գտնվող Սենեգալ Հանրապետության ներկայացուցիչ Լեյմի հետ էր: Ըստ նրա հայերը առանձնանում են իրենց հյուրասիրությամբ: Նա պատմեց իրենց կազմակերպության մասին, որին հովանավորում է Ֆրանկոֆոնիան: Լեյմը, ով կազմակերպության կոորդինատորն է, իրենց երկրում աշխատանք է տրամադրում երեխաներին և երիտասարդներին, որոնք հիմնականում զբաղվում են առևտրով:

Հաջորդ Աֆրիկյան տաղավարը ներկայացնում էր Տոգոն, որտեղ էլ զրույց ունեցանք այնտեղի բնակիչ Սուլեյմանի հետ: Նա պատմեց իր երկրի սիմվոլների` երկու կարմիր առյուծների մասին, որոնք խորհրդանշում են միություն, խաղաղություն և համերաշխություն: Այն հարցին, թե որն է մեր և իրենց մշակույթների նմանությունը, նա պատասխանում է` պարը:

Կանադայի տաղավարը ներկայացնող Ջեյսընի խոսքերով` հայերը շատ սիրալիր, ընկերասեր ազգ են, ովքեր սիրում են գրկել, համբուրել: Կարծում է, որ Հայաստանը տարբերվում է իր բարենպաստ եղանակով, ի տարբերություն իր սառը երկրի` Կանադայի:

Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կային նաև հայկական մարզերը ներկայացնող տաղավարներ։ Մենք զրույց ունեցանք Տավուշը ներկայացնող Անուշ և Դոնարա Չիբուխչյանների հետ։ Տաղավարում նրանք ցուցադրում էին իրենց ձեռքով պատրաստած ժանեկագործ և ասեղնագործ իրերը, ապակյա նկարները, իսկ ընթացքում ցուցադրում էին վարպետաց դասեր:

-Հայկական մշակույթը եզակի է, - նշում է Անուշը, - այն իր կոլորիտով և գունային համադրումներով առաջինն է տարբերվում: Հայկականն ինքնատիպ է հենց իր գույնով:

Տաղավարներից մեկը ներկարացնում էր Հայաստանի նախաձեռնության հիմնադրամը` իր բոլոր պրոեկտներով: Դրանց շարքում էին Դիլիջանի "Number2" սրճարանը, UWC միջազգային դպրոցը, Դիլիջանի համայնքային կենտրոնը, Տաթևի վանական համալիրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «Ազնավուր» հիմնադրամը: Տաղավարում դրված էր հուշամատյան, որի մեջ մարդիկ Շառլ Ազնավուրի վերաբերյալ գրառումներ էին կատարում` հարգանքի տուրք մատուցելով:


Նյութը պատրաստեց Անի Վաթինյանը
Հեղինակ` Arpi Tamrazyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Arpi Tamrazyan
դեպի վեր