ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԲՀԿ-ն հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը. Նաիրա Զոհրաբյան
08:09, 20.10.2018
2030 | 0

Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը, համաձայն որի չի առաջադրելու վարչապետի թեկնածու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք հավատարիմ ենք մեր պայմանավորվածությանը: Երկու շաբաթ հետո խորհրդարանն օրենքի ուժով կգնա ինքնալուծարման: Թե ինչ սցենարով կլինի ինքնալուծարումը, կարծում եմ, կլինի այնպես, ինչպես ենթադրում է մեր պայմանավորվածությունը: ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու», - ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նկատեց, որ մեկ բան հստակ է՝ երկու շաբաթ հետո Հայաստանում լինելու է նոր քաղաքական իրավիճակ:

Խորհրդարանական ընտրություններին դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան Զոհրաբյանն ասաց, որ կուսակցությունում քննարկում դեռ չեն ունեցել, սակայն վստահեցրեց` առաջիկա օրերին կլինի քննարկում և իրենց մասնակցության ձևաչափի մասին կհայտնեն բոլորին:

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից: Նախքան դա Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել էր հուշագիր: Այդ հուշագրի համաձայն` ԲՀԿ-ն պետք է սատարեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին, նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում չպետք է առաջադրեր վարչապետի թեկնածու:


https://www.pastinfo.am

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4915 | 0
դեպի վեր