ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Համայնքի տնտեսական զարգացման տեսլականի քննարկում
09:47, 20.10.2018
2809 | 0
Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) «Լավ տեղական կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը ներառում է հանրապետության խոշորացված համայնքները, այդ թվում՝ Բյուրեղավանը: Բյուրեղավանի համայնքապետարանում տեղի ունեցավ «Համայնքի տնտեսական զարգացման տեսլականի մշակում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցեցին ներկայացուցիչներ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, համայնքապետարանի աշխատակազմից` համայնքապետ Հակոբ Բալասյանի գլխավորությամբ, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, ձեռներեցներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ: Ծրագրի հիմնական նպատակն է օգնել խոշորացված համայնքներին մշակելու իրենց զարգացման տեսլականը և կոնկրետ կատարել գործողություններ՝ բարեփոխումներ և զարգացում ապահովելու համար:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը ողջունեց և բացման խոսքում ներկայացրեց ՏԿԶՆ առաջնահերթություններն ու խնդիրները համայնքների տնտեսական զարգացման բնագավառում, կարևորեց համայնքի և համայնքապետարանի ակտիվությունը: Աշխատաժողովը վարեց «Տարածքային զարգացման հիմնադրամ» կազմակերպության փորձագետ Արտյոմ Գրիգորյանը: Նա ներկայացրեց այն հիմնական մեթոդները, որոնց միջոցով համայնքը կարող է զարգացման հիանալի տեսլական մշակել ու կիրառել: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ներկայացրեց այն հիմնական ուղղությունները, որոնք կարող են հանդիսանալ համայնքի տնտեսական զարգացման հենասյուները՝ ապակեգործություն, հանքային ջրերի, ալկոհոլային խմիչքի, սնկի հումքի (կոմպոստի) արտադրություն և այլն: Կարծիքներ փոխանակեցին գործող արտադրությունների և հասարակական հատվածի ներկայացուցիչները: Հանդիպման ավարտին նշվեց, որ կարևոր է ճիշտ պլանավորումը, համայնքի զարգացման հստակ հեռանկարների առկայությունը: Ուսումնասիրություններից հետո փորձագետներն աշխատելու են ներդրումային ծրագրեր համայնք բերելու ուղղությամբ:

Բյուրեղավան համայնք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4862 | 0
դեպի վեր