ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ալյանսը» միշտ պայքարել է ՀՀԿ֊ական մենիշխանության դեմ, եղել է առանց շեղումների ընդդիմադիր, հիմա սատարում է հեղափոխական իշխանությանը
13:27, 20.10.2018
2646 | 0

«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։ Ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Ցուցակում ներկայացված են լինելու մի շարք բացառիկ քաղաքական ու պետական գործիչներ, տնտեսագետներ, գիտության ու մշակույթի վառ ներկայացուցիչներ։ Այն կներկայացվի նախընտրական արշավի սկզբում:

«Ալյանսը» միշտ պայքարել է ՀՀԿ֊ական մենիշխանության դեմ, եղել է առանց շեղումների ընդդիմադիր, հիմա սատարում է հեղափոխական իշխանությանը և, ըստ օրենքի պահանջի, ձևավորելու է այն չորս խմբակցություններից մեկը, որը, ներդնելով ինտելեկտ ու փորձառություն, միասնաբար աշխատելու է Հայրենիքի զարգացման համար։

Տիգրան Ուրիխանյան


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4915 | 0
դեպի վեր