ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Գագիկ Ծառուկյանի կապերն ու ներուժը՝ երկրի տնտեսության զարգացման կարևորագույն խթան
15:01, 20.10.2018
3174 | 0
Երեկ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ Հայաստանում կառուցված աշխարհում ամենախոշոր «Մայնինգ» ֆերմայի բացման արարողությունը: «Մայնինգ» ֆերման բացվել է Գագիկ Ծառուկյանի և նրա արտասահմանյան գործընկերների՝ ավելի կոնկրետ շվեդական «Օմնյա թեք» ընկերության գործադիր տնօրենի համագործակցության շնորհիվ և միտված է Հայաստանում զարգացնել ՏՏ ոլորտը և այդ ոլորտում ունենալ բազմաթիվ ձեռքբերումներ և հաջողություններ: Հայաստանը այս ամենի մրջոցով կլինի զարգացած բիզնես կենտրոն՝ ամբողջ աշխարհի համար: Հենց սրա համար է, որ Գագիկ Ծառուկյանը համագործակցեց համաշխարհային ճանաչում ունեցող գործարարների հետ, ովքեր գիտեն և կարող են ՏՏ ոլորտում դրական փոփոխություններ մտցնել և այն զարգացնել մեր երկրում: Սա նաև միտված է Հայաստանը դարձնել ֆինանսական տեխնելեգիաների գլխավոր հարթակ, որի համար արդեն ներդրվել է 50 միլիոն դոլլար՝ Գագիկ Ծառուկյանի կողմից:
Ունենալով մեծ հավատ և վստահություն Ծառուկյանի նկատմամբ՝ արտասահմանյան գործընկերները մեծ ցանկություն ունեն ավելի խորացնեն իրենց բիզնեսները և ինչու ոչ՝ նաև նոր գործընկերների հրավիրել մեր երկիր:
Սա շատ կարևոր է մեր երկիր համար, քանի որ կունենանք նոր աշխատատեր, որոնց թիվը կհասնի մինչև 2 հազարի, որը Հայաստանի նման փոքր երկրի համար, կարևոր ձեքբերում է: Եվ այս ամենը միայն Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, ով ամեն ինչ արեց՝ երկիրը ՏՏ ոլոտում մրցունակ դարձնելու համար: Եվ երկրի տնտեսության համայնապատկերը տեսնելով, կարելի է ասել, թե ինչ զարկ տվեց դրա առաջընթացին: Եվ սա դեռ վերջը չէ. Հայաստանում նման խոշորամասշտաբ գործարանների և ընկերությունների բացումը կշարունակվի, քանի որ Գագիկ Ծառուկյանը կատարելու է ավելի շատ ֆինանսական ներդրումներ:

Էնջի Խազարյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4853 | 0
16:18, 22.05.2020
5391 | 0
16:40, 11.05.2020
4216 | 0
դեպի վեր