Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 481.98, EUR 542.18, RUB 7.56, GBP 626.09
+5 °C, +1 °C ... +10 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԸ ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է․․․
10:57, 21.10.2018

Սլանում էր տաքսին Երևան-Արտաշատ նորակառույց մայրուղով, վիզս ծռած կարոտով նայում էի վեհաշուք Մասիսներին, ասես ինքն էլ ինձ էր կարոտել ․ ձյունափառ գագաթը ժպտում էր ինձ, , , տաքսու վարորդը Արտաշատցի էր, զրույցասեր․ հարց փորձ, որտե՞ղ եմ ապրում, ի՞նչ եմ անում․ Արտաշատ քաղաքում ո՞ր փողոցում եմ ապրում, , , հասանք Արտաշատյան լճին, կարոտով նայեցի և շատ ուրախացա, երբ լճի վրա նավակներ տեսա, հիշեցի 40 տարի առաջ էր, երբ ընտանիքիս հետ ամառվա երեկոները շրջում էինք լճի զով ափին, երեխաներիս նավակ էինք նստեցնում, մոտակա տաղավարներում պաղպաղակ ուտում, , , վարորդը նկատեց իմ հուզմունքը, ուրախությունը և ասաց մեր նոր քաղաքապետն է մաքրել տվել լիճը․ տարիներ շարունակ գարշահոտություն էր փչում․ շրջակա տները աղբը բերում լցնում էին լիճը, , , աղբահանություն չկար․․․
-Դե լավ է որ գոհ եք քաղաքապետից, - ասացի ես, , , վարորդը ժպտաց, իհարե գոհ ենք, մինչ նրա քաղաքապետ ընտրվելը կային մարդիկ, որ գերեզմանոցն իրենցով էին արել և թաղման տեղի համար 200000 հազար դրամ էին պահանջում․ մեռելի տերը չգիտեր դագաղի փող ճարեր, հոգեհացի՞, թե՞ թաղման տեղի, , , Քաղաքապետն արգելեց և ցավոք այդ մարդիկ թշնամացան, քաղաքապետի դեմ արշավ սկսեցին, , ,
Ասեմ, որ այս տարի ես հատուկ առաքելությամբ էի հայրենիքում, որ ամուսնուս թողած ժառանգությունը բաժանեմ երեք տղաներիս մեջ, որ գան և իրենց տներին տեր կանգնեն, , , տեղեկացա, որ այդ գործողությունը քաղաքապետարանում պետք է արվեր․ քանզի քաղաքապետի որոշումն է լինելու հիմքը․ հետո ճարտարապետ, կադաստր․․․ և մեր հանդիպումը կայացավ քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հետո, , մենք անծանոթներ էինք, բայց այնքան ջերմ ընդունելություն արժանացա, որ չկարողացա իմ շնորհակալությունը չհայտնել թեկուզ Արտաշատյան լիճին նոր կյանք տալու համար, , ,
-Տիկին Սոնա առաջիկայում շատ ծրագրեր ու երազանքներ ունեմ Արտաշատ քաղաքի զարգացման հետ կապված ․ շատ գործեր կան կուտակված․ կամաց-կամաց կհաղթահարենք, եթե խանգարողներ չլինեն, , , (հետո տեղեկացա, որ ավագանիներից ոմանք բոյկոտել են, չեն մասնակցում նիստերին, անձնական պահանջների պատճառով․․․ Արտաշատում էլ կան հեղինակություններ, որոնք պղտոր ջրում ձուկ են որսում)
Շնորհակալություն հայտնեցի քաղաքապետից և դուրս եկա առանձնասենյակից․․․ տունդարձի ճանապարհին շատ ուրախ էի այս հանդիպման համար և ինքս ինձ մտածում էի․ Արտաշատ քաղաքս հուսալի ձեռքերում է հանձինս քաղաքապետ Կարեն Բենիամինյանի և զգացի, որ սխալ է համատարած կադրային ջարդը, նման նվիրյալի կարիքը շատ ունի իմ քաղաքը և միայն բոլոր կարող ուժերով կկարողանանք երկիրը դուրս բերել այս անելանելի վիճակից, , ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ -ԲՐՅՈՒՍԵԼ
Գրող -հրապարակախոս

Մամուլի խոսնակ` Sona Arshuneci Arshuneci
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր