ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Կոտայքի մարզային գրադարանում բացվեց իսպանական գրականության անկյուն
16:02, 21.10.2018
3045 | 0
Անցյալ շաբաթ, երբ Իսպանիայում նշվում էր ազգային տոնը, Կոտայքի մարզային գրադարանում բացվեց իսպանական գրականության փոքրիկ անկյուն: Անկյունը ստեղծվել է իսպանահայ բանաստեղծ, «Արարատ» հայկական միության նախագահ Ա. Ղուկասյանի և մեր գրադարանի սերտ համագործակցությամբ: Անկյունը ներառում է ավելի քան 100 միավոր իսպաներեն գիրք և ամսագիր: Կոտայքի մարզային գրադարանի տնօրեն Ա. Խեչոյանի հավաստմամբ այն հետագայում կընդլայնվի ինչպես Վալենսիայի «Արարատ» հայկական միության հետ համագործակցության, այնպես էլ գրադարանի միջոցներով գրքեր ձեռք բերելու շնորհիվ:
Ցերեկույթի ընթացքում խոսվեց աշխարհում իսպանական բազմազան մշակույթի դերի և ազդեցության մասին, հաղորդավար Անահիտ Խլղաթյանը իսպաներեն ներկայացրեց Պաբլո Ներուդայի ստեղծագործություններից մի քանիսը, ինչպես նաև Պ. Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությունը՝ Ա. Ղուկասյանի թարգմանությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ-ի իսպաներենի դասախոս Ռ. Պետրոսյանը: Մեր ընթերցող Սոֆի Հովհաննիսյանը իր երաժշտական կատարումներով եզրափակեց ցերեկույթը:
Միջոցառմանը ներկա էին գրադարանի ակտիվ ընթերցողներ, թարգմանիչներ, դերասաններ:

https://kotayk.reglib.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4913 | 0
դեպի վեր