ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բարի Լույս իմ քաղաք, իմ Աբովյան դարձած Էլլար--Դարանի: Իմ հպարտ ու անկոտրում Քաղաք: Իմ անկանխատեսելի և սխրանքների պատրաստ քաղաք ... իմ Աբովյան
18:48, 21.10.2018
4694 | 0
Բարի Լույս իմ քաղաք, իմ Աբովյան դարձած Էլլար--Դարանի: Իմ հպարտ ու անկոտրում Քաղաք: Իմ անկանխատեսելի և սխրանքների պատրաստ քաղաք ... իմ Աբովյան:
Հիսունհինգ տարի միասին ենք ու հիսունհինգ տարի հպարտությամբ եմ բարձրաձայնել, որ -- Աբովյանցի եմ ու թասիբ + պատիվդ անսանդղակ բարձր եմ պահել:
Հիշու՞մ ես առաջին մի քանի բազմաբնակարան շենքերդ, ոնց որ մի գյուղ լիներ: Նոր հարևաններ, կռիվ, վեճ, իրար գլխի ջուր թողել, ու էլի կռիվ, բայց դա մեր հոգսը չէր: Մենք երեխա էինք, մենք խաղում էինք, մենք կռվում էինք ու բարիշում: Դու իմ քաղաք շնչում էիր ու մեծանում: Համարյա բոլոր նոր կառուցվելիք շենքերիդ հիմքերի վրա բռնոցի եմ խաղացել, ընկել փոսը, քերծվել, լացել ու ամաչել լացելուս համար:
Տափաստանոտ իմ քաղաք ուր ամեն ինչի այգի կար, ամեն ինչի բանջարաբոստանայինը կար:
Քո հին, , բազառը, , , Մակար քեռիս, / տարիքով մեծերը
կհիշեն հաստատ/ ով բուդկա ուներ, խուժան արաղ էր տալիս ու էդ արաղի խաղողը ես ու փոքր ախպերս էինք ճզմում կոխրճելով: Ուստա Լևոնը, ֆուբոլասեր, ծ...րա հարուստ ... հե՜յ գտի օրեր: Բուլվարդ ... ախպեր տեսնես մենք ՝ ծույլիկներս, դասերից թռնողներս որ չլինեինք, ո՞վ էր էդքան ծառի փոս փորելու, էդքան ծառ տնկելու հը՞: Ո՞վ էր հետո էդ ծառերի տակ, , ռազբիրյատներ, , ու կռիվներ անելու: Հե՜յ գիտի տղերք հետ եկեք Աբովյան, , ռազբիրյատ, , ու կռիվ անենք իրար հետ, եկեք, , քյաստմ, , տանք, եկեք Հայրենիք իմ պանդուխտ Ընկերներ:
Ինչևէ արի չցավեցնենք իրար քաղցր ցավով, փորփրելով իրար, , վերքեր, , : Դու հոբելյար ես, ես պատվո պահապանդ, իմ շեն քաղաք, իմ սեր քաղաք, իմ Աբովյան -- Էլլար -- Դարանի:
Շնորհավորհում եմ Քո տարեդարձը իմ Քաղաք, իմ Աբովյան: Անիծում եմ քեզ հավերժության, բնակիչներիդ՝ Հայության, ջահելներիդ՝ առողջության, ահելներիդ՝ արված գործով անմահության, իսկ ինձ խենթիս ՝ համբերության:
Քո Վարուժ:
Ինչ չգրեցի, թող շարունակի ով կգրի:

Վարուժ Վրեժ Աղաջանյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4862 | 0
դեպի վեր