ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Հղիության նախանշաններ. ինչպես հասկանալ, որ հղի եք
15:40, 22.10.2018
15888 | 0

Յուրաքանչյուր կին յուրովի է արձագանքում հղիությանը:

Դուք ցանկանում եք պարզել՝ հղի եք, թե ոչ: Համոզվելու համար միակ վստահելի եղանակը հղիության թեստն է: Սակայն կան ախտանշաններ, որոնք չեն բացառում հղիության հնարավորությունը:
Կանանց 60%-ը հղիության 6-րդ շաբաթում արդեն ունենում է հղիության առաջին նշանները, մինչդեռ նրանց 90%-ն այդ նախանշանները նկատում է միայն 8-րդ շաբաթում:

Արդյո՞ք բոլոր կանայք ունենում են հղիության միևնույն նշանները:
Յուրաքանչյուր կին յուրովի է արձագանքում հղիությանը: Ոմանց մոտ ի հայտ են գալիս որոշ նախանշաններ հղիության սկզբում, իսկ ոմանց մոտ էլ այդ նշաններն ընդհանրապես չեն արտահայտվում:

Ահա հղիության ամենատարածված նախանշանները, որոնք կհաստատեն ձեր կասկածները:

Ախորժակի անկում

Եթե հղիությունը նոր է, ապա բնական երևույթ է, երբ հաճելի չէ որևէ սնունդի կամ նույնիսկ սուրճի բույրը: Հաճախ ձեր ամենասիրելի ուտեստը հղիության ընթացքում դառնում է տհաճ և անցանկալի:

Տրամադրության տատանումներ և որովայնային փքվածություն

Շատ կանայք հղիության ընթացքում ունենում են տրամադրության անկում կամ հակառակը՝ բարձրացում: Դա պայմանավորված է օրգանիզմում կատարվող հորմոնալ փոփոխություններով:
Յուրաքանչյուր ոք տարբեր կերպ է արձագանքում այդ փոփոխություններին:

Հղիության ընթացքում կանանց թվում է, թե կուտակել են ճարպեր, քանի որ որովայնը դառնում է փքված, իսկ հագուստը՝ անհարմար:

Սրտխառնոց և հաճախակի միզարձակում


Սա նույնպես հղիությանը բնորոշ նախանշան է, քանի որ արյան հոսքը դեպի երիկամներ արագանում է, և միզապարկը ավելի հաճախակի է լցվում:

Հղի կանայք առաջին ամիսներին առավոտյան սրտխառնոց են ունենում: Այդ սրտխառնոցը կարող է լինել նաև կեսօրին և նույնիսկ երեկոյան:
Միայն քչերն են խուսափում այս երևույթից:

Հոգնածություն

Պրոգեստերոն հորմոնի մակարդակի աճի հետ մեկտեղ կնոջ օրգանիզմում նկատվում է թուլություն և հոգնածություն, որոնց հետևում է քնկոտությունը և դանդաղկոտությունը:

Կրծքերի ցավ և Դաշտանի բացակայություն

Հղիության ընթացքում կնոջ կուրծքը փոփոխությունների է ենթարկվում, ուստի առաջանում է ցավի զգացողություն:
Այս նշանը նկատվում է հղիության վաղ փուլերում:
Եթե կնոջ մոտ նկատվում է դաշտանի բացակայություն կամ ուշացում, ապա, ամենայն հավանականությամբ, նա հղի է:

Այսպիսով՝ հղիությունը ֆիզիոլոգիական պրոցես է, որի դեպքում կնոջ օրգանիզմում բեղմնավորված ձվաբջջից զարգանում է պտուղը: Օրգանիզմում կատարվող փոփոխությունների արդյունքում կնոջ մոտ ի հայտ են գալիս նշված նշանները, սակայն չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր ոք սուբյեկտիվ է:

Մամուլի խոսնակ` Woman.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Woman.am
դեպի վեր