ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Սևակ Միքայելյան. Ես խոնարհաբար շնորհակալ եմ Հրազդանի ընտրողներին` իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար
15:56, 22.10.2018
2890 | 0
Ես խոնարհաբար շնորհակալ եմ Հրազդանի ընտրողներին` իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար: Խոստանում եմ, որ պաշտոնն ինձ երբեք չի փոխելու` մնալու եմ այնպիսին, ինչպիսին կամ: Ես լինելու եմ ձեզնից մեկը Հրազդանի քաղաքապետարանում: Իմ առաջին խնդիրն է լինելու քաղաքապետարան-հասարակություն կապը վերականգնելն ու ամրացնելը, Հրազդանը բարեկարգելն ու հարմարավետ դարձնելը։ Նաև իմ թիմի և ընտանիքիս անունից եմ շնորհակալություն հայտնում իմ ընտրողներին, չընտրողներին, քվեաթերթիկներն անվավեր դարձրած քաղաքացիներին։ Սիրում եմ բոլորիդ։ Պետք է այնպիսի միջավայր ստեղծենք մեր քաղաքում, որպեսզի այս ընտրություններին մասնակցություն չունեցած անձինք հաջորդ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունենան։
Մինչև պաշտոնական լիազորություններիս ստանձնումը, մեր թիմակիցներով կհասցնենք շրջել քաղաքի բոլոր թաղամասերով, ու ես անձամբ կհայտնեմ իմ շնորհակալությունը։
Դո′ւք եք ինձ հնարավորություն տվել կառուցելու մեր քաղաքը։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է. չկա վանատուրցի, կոճոռցի, ջրառատցի։ Բոլորս հրազդանցի ենք և միասին պետք է շենացնենք մեր քաղաքը։
Շարունակեք ժպտալ, ժողովո′ւրդ ջան:

Սևակ Միքայելյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4856 | 0
16:18, 22.05.2020
5394 | 0
16:40, 11.05.2020
4223 | 0
դեպի վեր