ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Գագիկ Ծառուկյանի աննախադեպ անակնկալը աբովյանցիներին
19:24, 22.10.2018
3044 | 0
Աբովյան քաղաքում տեղի է ունեցել քաղաքի 55 ամյակին նվիրված միջոցառումներ: Քաղաքի տարբեր հատվածներում միջոցառումների և ուրախության պակաս չէր զգացվում և արդեն ավանդույթի կարգով մասնակցել է նաև ԲՀԿ կուսակցության նախագահ, Աբովյան քաղաքի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը: Այնտեղ նա հանդիպել է ժողովրդին, որոնք մի առանձնակի ոգևորությամբ են ընդունել իրենց պատվավոր հյուրին։
Այս անգամ էլ Գագիկ Ծառուկյանը իր ժողովրդի համար հաճելի անակնկալ ուներ նախապատրաստած, նա իր ելույթի ժամանակ հայտարարել է որ մտադիր է սկսել մի ծրագիր, որը ուղղված է հայի նոր, երիտասարդ ընտանիքին, աննախադեպ պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռելուն։ Այս նոր բնակարանաշինության ծրագիրը պետք է իրականացվի աննախադեպ գներով հիփոթեքով ձեռք բերելու դեպքում 150 դոլար ամսական վճարով, իսկ գնելու դեպքում 350 դոլար՝ մեկ քառակուսի կիլոմետրի համար, և սա այսօրվա գներով ուղղակի չլսված է:
Այսօր արդեն Ծառուկյանը մտածում է հայի նորաստեղծ ընտանիքի կենսական պայմանների բարելավմանը վերաբերվող հարցերի շուրջ, ինչը խոսում է նրա հայրենիքին նվիրվածության մասին։
Իսկ գլոբալ առումով վերջին ժամանակներում ներգաղթը ավելացել է իսկ բնակարանաշինությունը և այս աննախադեպ արժեքը, որի մասին խոսեց Գագիկ Ծառուկյանը, կնպաստեն նրան, որպեսզի հայրենիք վերադարձողների թիվը էլ ավելի աճի:

Գայանե Մելքոնյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4903 | 0
դեպի վեր