ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Երկար տարիներ այս տատիկները միասին սար են գնացել, միասին ապրել են սարի քաղցր, անուշ, հիշարժան, բայցև դժվարին կյանքի օրերը
21:49, 22.10.2018
3768 | 0

87-ամյա Թաթոյ Ռոզը/պապիկիս քույրը/ և 78-ամյա Հովեյ Ռևիկը...
Երկար տարիներ այս տատիկները միասին սար են գնացել, միասին ապրել են սարի քաղցր, անուշ, հիշարժան, բայցև դժվարին կյանքի օրերը` ամեն տարի ավելի քան 6 ամիս` մեր գյուղի սարատեղիներից մեկում` «Մուխսու գոմերում, հոբեքում» ` ալպիական մարգագետիններով հարուստ «Մերանդարասի» / «Մարիամաձոր» / հռչակավոր սարատեղիի գողտրիկ վայրերից մեկում...
Ես էլ ընկա մանկության, պատանեկության քաղցր հիշողությունների գիրկը, երբ անհամբերությամբ սպասում էի ամռան գալուն, որ սար գնայի, ինչպես մեր գյուղի բոլոր այն երեխաները, ում տատիկ-պապիկները սարվոր էին... Հիշում եմ երեկոները` նավթավառ, տնական համեղ ուտելիքներ ու անվերջ զրույցներ... Հիշում եմ թոնրատունը, քուռսին, ձեր ու մյուս սարվոր տատիկների պատրաստած ճմուռն ու փոխինձը, կուտապն ու թխած անուշաբույր լավաշը...
Երանի այդ օրերին...
Ցավոք նրանք վերջին տարիներին էլ չեն գնում սար, ու անակնկալ հանդիպեցին երեկ` ընտրատեղամասում...
Ափսոս, որ հիմա քչերն են սար գնում, ու սար գնալու ավանդույթը կամաց-կամաց մոռացվում է...

Արմեն Այվազյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4904 | 0
դեպի վեր