ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Մեկնարկել է Ծաղկաձոր Օփեն միջազգային մրցաշարը
22:15, 22.10.2018
2487 | 0
Ծաղկաձորում կայացավ Ծաղկաձոր օփեն շախմատի միջազգային 2-րդ մրցաշարի բացման արարողությունը:
Արարողությանը ներկա էին Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մրցաշարի գլխավոր հովանավոր Արմեն Ունանյանը, մի շարք պատվավոր հյուրեր և շախմատիստներ: Պարոն Հարությունյանը, պարոն Լպուտյանը և պարոն Ունանյանը հանդես եկան խոսքով՝ ողջունելով շախմատիստներին և շնորհավորելով բոլոր ներկաներին մրցաշարի մեկնարկի կապակցությամբ:
Բացման արարողության ավարտին տեղի ունեցավ օփեն խմբի վիճակահանության արարողությունը, որտեղ Հայաստանի տղամարդկանց 2018 թվականի առաջնության չեմպիոն, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն ընտրեց սև գույնը:
Ծաղկաձոր օփեն շախմատի միջազգային մրցաշարն այս տարի անցկացվում է 4 տարբեր խմբերով: Հաղթողի կոչման համար կպայքարեն 5 երկրների շուրջ 150 շախմատիստներ:
Մրցաշարում արդեն կայացել են մեկնարկային տուրերի պարտիաները:

http://chessfed.am/
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4862 | 0
դեպի վեր